Խոյ
Լարված ու անհամաչափ զարգացող օր է, որն ավելի լավ է անցկացնել տանը՝ առանց սեփական գլխին արկածներ բերելու: Սպասեք նորությունների, որոնք կօգնեն արագորեն կյանքի կոչել վաղուց մտածված պլանները: Ստիպված կլինեք ինչ-որ տեղ նախաձեռնող լինել կամ փրկել ուրիշներին անդուր իրավիճակներից: Զգույշ եղեք վնասվածքներ ստանալու հավանականությունից: Այսօր հատկապես լարված ու նյարդային կլինեն կին-խոյերը, որոնց մոտ կգերակշռի եսասիրական նոտան:
Ցուլ
Ցլերի համար բարդ օր է: Դժվար թե կարողանաք մի լավ հանգստանալ հարմարավետ միջավայրում: Ինչ-որ դիպված կխախտի նախօրոք կազմած պլանները: Որոշ հանգամանքներ ու մարդիկ կարագացնեն ձեր քայլերը՝ առանց ընտրության հնարավորություն տալու: Եթե հնարավորություն ու ցանկություն լինի, ողջամտության խարիսխ եղեք շրջապատի մարդկանց համար: Հնարավոր է իրավիճակներում կտրուկ շրջադարձ լինի, որը կդառնա արմատական փոփոխությունների սկիզբ:
Երկվորյակներ
Հնարավոր են որոշ հարցադրումների անսպասելի պատասխաններ: Այժմ շատ բաներ որոշակի են դառնում ու հաստատվում ձեր ինտուիտիվ կանխազգացումների արդյունքում: Ավելին իմանալու համար կազմակերպեք հանդիպումներ, զրույցներ, որպեսզի տեղեկացված լինեք ամեն ինչի մասին: Այժմ դուք պատրաստ եք ձեր ուսերին ավելի մեծ բեռ կրել: Մտածեք պարտականությունների տեղաբաշխման մասին, հակառակ դեպքում այլոց կողմից նախաձեռնողականություն այդպես էլ չեք տեսնի:
Խեցգետին
Ձեզ կարող են գրավել վտանգավոր սյուժեները: Սայրին քայլելու պահանջը, ինչպես նաև անձնական խնդիրների նկատմամբ անուշադիր վերաբերմունքը առաջացնում է ծայրահեղ զգացմունքներ, ինչի արդյունքում դուք անասելի թույլ կզգաք ձեզ: Հնարավոր է, որ համառության պատճառով որևէ կոնֆլիկտի նախաձեռնողը դառնաք: Գտեք որևէ զբաղմունք, որը ձեր սրտով կլինի, իսկ շրջապատի համար՝ հասկանալի: Երեկոյան դուրս եկեք զբոսանքի, նախօրոք մտածեք համեղ ընթրիքի, հանգիստ մթնոլորտի մասին:
Առյուծ
Աստղերն այսօր խոստանում են անսովոր ակտիվություն հատկապես ֆինանսական ոլորտում: Խուսափեք կատարել հանկարծակի ծախսեր ու գնումներ: Իրավիճակները փոփոխական են ու դժվարությամբ են վերահսկվում: Այսօր ավելի խելամիտ կլինի հարմարվել հանգամանքներին: Ականջ դրեք սրտում ծագած տագնապներին ու ոչ մի գործողություն արագորեն մի կատարեք: Ի տարբերություն շրջապատի՝ դուք արագ եք կողմնորոշվում դեպքերի հորձանուտում ու նույնքան արագ էլ կգտնեք իրողությունների բացատրությունը:
Կույս
Հնարավոր է սրվի ինչ-որ հիմնախնդիր, որը սկսել է ծավալվել դեռևս անցյա ամիս: Հանգստանալու ու ուժերը վերականգնելու ժամանակ չունեք: Ավելի լավ կլինի արագորեն արձագանքեք փոփոխություններին ու փոխեք վերաբերմունքը ընթացիկ զարգացումների նկատմամբ: Անհրաժեշտ է շարժունակություն, ճարպկություն, լավ արձագանքելու կարողություն, կազմակերպչական ջիղ: Կպահանջվեն լրացուցիչ ջանքեր, որպեսզի հանգամանքները ձեզ դուրս չմղեն ռիթմից:
Կշեռք
Բարդ օր է, երբ կարող եք խաբվել ձեր սպասումների մեջ: Նկրտումներն ու ցանկություները շատ են, բայց ամեն ինչ ուզածի պես չի ընթանում: Լավ կլինի հետաձգեք բոլոր տեսակի բանակցությունները, կարևոր հանդիպումները, պայմանավորվածությունները, լավ կլինի, եթե պարտք չվերցնեք ու պարտքով գումար չտաք: Ուշադրության կենտրոնում կլինեն հարաբերությունները, հատկապես նրանց թաքուն կողմը, որը սովորաբար դուրս է մնում ձեր վերահսկողությունից:
Կարիճ
Որոշ նորություններ ու զարգացումներ կդառնան անքնության պատճառ: Մի խուսափեք պատասխանատվություն կրելուց ու դադարեք ուրիշների վատ մտադրություններ վերագրել: Օրը լի է զարգացումներով, թարմացումներով ու հնարավոր է՝ բացահայտումներով: Զգույշ եղեք առողջական վիճակի հետ: Շտապողականությունը ու անհասանելիին ձեռք գցելու ցանկությունը հղի է վերահսկողության կորստի վտանգով:
Աղեղնավոր
Ուշադրություն են պահանջում այն իրավիճակները, որոնք կապված են կոլեկտիվ գործունեության ու հանգստի հետ: Հնարավոր է, որ դուք կամ ինչ-որ անուղղելի բան անեք, որը կզարմացնի բոլորին, կամ էլ ստիպված կլինենք բախվել այնպիսի մարդու անսպասելի քայլերի հետ, ով սովորաբար լրիվ կանխատեսելի է: Այսօրվա դեպքերը ձեզ որոշակի կասկածներ կներշնչեն, ինչը կպահանջի առանձնահատուկ վերլուծություն:
Այծեղջյուր
Սրտին մոտ մի ընդունեք չիրականացված երազանքները կամ «անակնկալները», որոնք ձեզ համար պատրատել են լրիվ անծանոթ մարդիկ: Դուք այսօր շատ կաշխատեք, հյուրընկալ կլինեք՝ ակնկալելով նույնպիսի բարեհաճ վերաբերմունք այլոց կողմից: Օրն անհանգիստ է, անհրաժեշտ է որոշակի զգուշավորություն, որպեսզի չվատթարացնեք հարաբերությունները կամ ինչ-որ բան չփչացնեք: Ընթացիկ փոփոխություններից դուք իհարկե կարող եք քաղել ձեզ համար օգտակար ինչ-որ բան:
Ջրհոս
Լավ քնեք, առավոտյան մի շտապեք անողնուց վեր կենալ: Օրերը գերլարված են, ու ձեզանից պահանջվում է լավ հանգստանալ: Պատրաստ եղեք այն բանին, որ ձեզ անընդհատ նկատողություն են անելու, աշխատանք են հանձնարարելու: Ձեզ սպասվում է հեռախոսազանգերի, հաղորդագրությունների, նորությունների տեղատարափ: Շատ է անհամբեր վերաբերմունքը գործողությունների ռիթմի նկատմամբ: Ֆինանսական հարցերի անորոշությունը բացասականորեն է ազդում առողջության վրա:
Ձկներ
Այսօր սեփական անվտանգութան մասին հոգ տանելը դատարկ հնչողություն չունի: Պահպանեք առողջությունը, նյարդերը, քիչ փորձարկեք տեղեկատվությունն ու մարդկանց զգացմունքները: Չնայած արտաքին հանգամանքների հանգստությանը՝ լավ կլինի որոշ ժամանակով ներքաշվեք ձեր մեջ, որ ուժերը խնայեք հետագա գործողությունների համար: Եթե պիտի տեղի ունենա ինչ-որ կարևոր բան, թող որ դա կատարվի առանց ձեր միջամտության:
emedia.am