Խոյ

Բարեհաջող օր է ընկերների հետ հանդիպումների, ոչ ֆորմալ շփման համար։ Դուք հեշտորեն եք շփում հաստատում մարդկանց հետ, նույնիսկ նրանց, ում առաջին անգամ եք տեսնում։ Հնարավոր են ֆինանսական ձեռքբերումներ։ Ձեզ կհաջողվի ոչ միայն պաշտպանել սեփական շահերն, այլև ի գիտություն ընդունել ուրիշներինը։ Կհաջողվի հարաբերություններ հաստատել նրանց հետ, ում հետ նախկինում ընդհանուր լեզու գտնել չէր հաջողվում։

Ցուլ

Օրը լի է անսպասելի իրադարձություններով, հնարավոր են փոփոխություններ ընտանիքում։ Ընկերների հետ հարաբերություններն ավելի ջերմ կդառնան, այժմ կարելի է ազատորեն քննարկել առկա խնդիրները։ Օրը հարմար է նոր նպատակներ դնելու, հին ծրագրերը շտկելու համար։ Երեկոն, այնուամենայնիվ, անհանգստության քողի տակ կանցնի։ Լուրջ պատճառներ դրա համար չկան, սակայն էմոցիոնալ ֆոնը կայուն չէ։

Երկվորյակներ

Օրը կբերի անսպասելի իրադարձություններ։ Սկզբից դուք գոհ չեք լինի նրանից, ինչ կատարվում է, քանի որ ստիպված եք լինելու փոփոխել պլաննները, հրաժարվել հին ծրագրերից։ Սակայն որոշ ժամանակ անց արզ կդառնա, որ ամենն, ինչ կատարվում է, միայն դեպի լավն է տանում։ Օրը հարմար է հասարակական ակտիվության, միջոցառումների կազմակերպման համար։

Խեցգետին

Բավականին բարդ օր, էմոցիոնալ ֆոնը ստաբիլ չէ, դուք ունեք վատ տրամադրություն ու հեշտորեն եք նյարդայնանում։ Շատերը սխալներ են կատարում, որոնց համար դեռ կփոշմանեն։ Տանը հնարավոր են արմատական փոփոխություններ, սակայն դրանք Ձեր նախաձեռնությամբ չէ, որ տեղի կունենան։ Ձեր գործերին, հնարավոր է, կսկսեն խառնվել հեռու բարեկամներ ու քիչ ծանոթ մարդիկ, ինչն ընդհանրապես հաճելի չէ։

Առյուծ

Ձանձրանալու ժամանակ չի լինի։ Դուք բազմաթիվ դժվար, բայց դժվարության պատճառով ոչ պակաս հետաքրքիր գործեր կունենաք։ Կան բազմաթիվ հիանալի ծրագրեր, որոնք կարելի է իրագործել ու, որպես հետևանք, կամ զգալիորեն կամրապնդեք ձեր դիրքերը, կամ լավ գումար կաշխատեք։ Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում։ Աջակցեք դաշնակիցներին, դա կօգնի խուսափել ապագա թյուրըմբռնումից։

Կույս

Ամեն ինչ դասավորվում է ոչ այնպես, ինչպես դուք էիք ակնկալում, սակայն դա նույնիսկ ավելի լավ է։ Անընդհատ նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը ձեզ չպիտի ձանձրացնի։ Հնարավոր են նոր ծանոթություններ, այդ թվում, Ձեր կյանքում հնարավոր կարևոր մարդկանց հետ։

Կշեռք

Օրը լավագույն կերպով չի դասավորվում, սակայն մի կորցրեք հաջողության հույսերը։ Այն անպայման կգա, պարզապես մի փոքր ավելի ուշ։ Հնարավոր են ֆինանսական կորուստներ։ Կշեռքներից շատերը ծախսում են ժամանակը դատարկ խոսակցությունների վրա, անիմաստ հանդիպումներ անցկացնում անօգուտ մարդկանց հետ։ Ավելի լավ է ինքնուրույն գործել՝ դա կլինի, ամեն դեպքում, ավելի օգտակար, քան փորձել պայմանավորվածության գալ Ձեզ ընդհանրապես չհասկացով մարդկանց հետ։

Կարիճ

Պետք չէ մտածել, որ այսօր ծագող խնդիրները լուրջ են՝ Դուք կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները՝ չնայած որոշ ժամանակ կպահանջվի։ Ավագ բարեկամների ու Ձեր կյանքում կարևոր դերակատարում ունեցող մարդկանց հետ կարող են լուրջ տարաձայնություններ ծագել։ Դուք չափից ավել ուշադրություն եք դարձնում մանրուքներին, ինչն այդքան էլ ձեր օգտին չէ։

Աղեղնավոր

Իրադարձություններից շատերը կզարմացնեն ձեզ։ Տեղի է ունենում Ձեր ակնկալվածից շատ անգամ տարբերվող իրադարձություններ։ Ցանկություն կա կենտրոնանալ սեփական գործերի վրա, սակայն դա ոչ մի կերպ չի հաջողվում։ Ձեզ անընդհատ շեղում են, ներքաշում են հասարակական կյանքի մեջ, կանչում տարատեսակ միջոցառումների։ Ոչ մի կերպ չի ստացվում կենտրոնանալ սեփական գործերի վրա։ Հնարավոր են վեճեր ընկերների հետ, սակայն լուրջ կոնֆլիկտ չի լինի։

Այծեղջուր

Չեն բացառվում դժվարությունները, սակայն նրանք շատ լուրջ չեն լինի։ Չնայած դրան, Ձեզ միևնույն է հունից կհանեն, կփչացնեն ձեր տրամադրությունը։ Դուք կարիք ունեք ոչ այդքան օգնության, որքան բարոյական աջակցության, ու դուք կստանակ այն մոտիկ մարդկանցից։

Ջրհոս

Օրն այնքան էլ բարեհաջող չի կառուցվում, սակայն ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն։ Կարևոր է կարողանալ օգտագործել դրանք, սակայն դա հեշտ չի լինի։ Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ, սակայն չի բացառվում, որ մարդիկ, ում վրա դուք հույս եք դնում, մերժեն ձեզ։

Ձկներ

Ձեր որոշումները միշտ չէ, որ շրջապատի աջակցությունն են հանդիպում, սակայն շատ քիչ ժամանակ կանցնի ու Դուք կհասկանաք, որ ճիշտ ուղղություն եք ընտրել։ Կարելի է խախտել նախապես ընդունված կանոնները, ձեր բախտն այսօր բերելու է շատ գործերում։ Հնարավոր է, ստանաք կարևոր տեղեկություն, չեն բացառվում հաճելի կամ թանկարժեք նվերները։
emedia.am