Խոյ
Այն, որ ծովը ձեր ծնկներից է, օրվա ընթացքում աստիճանաբար ակնհայտ է դառնում: Խոյերը հիանալի կերպով են հաղթահարում մյուսների համար անհասանելի թվացող բարձունքներն ու նպատակները: Նրանք հեշտությամբ հարթում են իրավիճակները, որոնք այլոց փակուղի են հիշեցնում: Օրը եկամտաբեր է, խոստանում է շահավետ գործարքներ, համագործակցության նոր հորիզոններ, անավարտ գործերին ամբողջականության հաղորդում: Լուծելի են ինչպես
գործնական, այնպես էլ անձնական խնդիրները:
Ցուլ
Հոյակապ օր է ստեղծագործական մտահղացումների համար, դուք իրավունք չունեք
գանգատվելու ներշնչանքի պակասից, հիանալի կերպով հաղթահարում եք բոլոր խնդիրները, որոնք պահանջում են օրիգինալ մոտեցում: Դուք իսկապես տարված եք ձեր աշխատանքով, գործում եք էներգիայով լեցուն: Արագորեն հայտնվում են գործընկերներ, որոնց վրա կարելի է հույս դնել բարդ իրավիճակներում: Օրը հարմար է ինչ-որ գործեր ավարտին հասցնելու համար: Կենսական պոտենցիալը բարձր է, իսկ ակտիվ հանգիստը միայն հաճույք է պատճառում:
Երկվորյակ
Օրվա առաջին կեսի հանգիստ ընթացքը թող չանհանգստացնի ձեզ: Իրադարձությունները դեռ առջևում են: Ինքնակարգավորումը, հավաքվածությունը ու կազմակերպված լինելը օգնում են հաղթահարել գործեր, որոնք մշտապես հետ էիք գցում: Կարողանում եք արագորեն խուսափել գործընկերների հետ հնարավոր կոնֆլիկտներից, բայց հարաբերությունները այնուամենայնիվ մնում են լարված: Հարթ է դասավորվում օրվա երկրորդ կեսը, որը հարմար է ընկերական շփումների ու ռոմանտիկ հանդիպումների համար:
Խեցգետին
Լավ կլինի ամբողջությամբ տրվեք միանգամից արդյունք ապահովող գործերով` մի կողմ թողնելով հեռանկարային գործողությունները: Ամբողջ ընթացքում ձեզ խանգարում են, շեղում, երբեմն էլ ստիպում են զբաղվել անհասկանալի բաներով: Բավականին արագ հոգնություն կզգաք: Փորձեք երեկոն անցկացնել հանգիստ ու հաճելի մթնոլորտում, զբաղվել որևէ հետաքրքիր բանով: Շատ Խեցգետիններ այսօր հակված կլինեն սենտիմենտալության:
Առյուծ
Փորձեք սահմանափակել ընկերական մտերմիկ զրույցները ու տրվել աշխատանքային
եռանդուն գործունեության: Ձեզ թվում է, որ մտերիմները թերագնահատում են ձեզ, քննադատում` առանց հիմքերի, իսկ ձեր արժանիքները անարդարացիորեն աննկատ են մնում: Շրջապատի մարդիկ ևս ձեր առջև պահանջներ են դնում, այդ պատճառով էլ հնարավոր են վեճեր: Օրը ամենևին հարմար չէ ընտանեկան բնույթի կարևոր հարցերի ու մասնագիտական խնդիրների լուծման տեսանկյունից:
Կույս
Կույսերը կարողանում են մարդկանց անակնկալի բերել իրենց տաղանդով ու շնորհներով, հասնում են զգալի հաջողությունների լրիվ նոր ոլորտներում, բարենպաստ կերպով ավարտին են հասցնում բարդ գործերը: Հնարավոր է առաջընթաց գիտահետազոտական գործունեության ոլորտում: Լավ եք յուրացնում նոր ստացված տեղեկությունները ու ձեռք եք բերում նոր հմտություններ: Լավ են անցկացվում ընկերական հանդիպումները: Հնարավոր է ֆինանսական վիճակի բարելավվում:
Կշեռք
Ժամանակ կունենաք կազմել, դասակարգել ձեր առաջնահերթությունները, նաև` ապագայի պլանները, իրագործել դրանք առանց լուրջ ջանքերի: Լավ են դասավորվում գործնական հարաբերությունները, հնարավոր են օգտակար ծանոթություններ, աշխատանքային շահավետ առաջարկներ, որոնք ենթադրում են գործուղումներ ու սերտ շփումներ արտասահմանցիների հետ: Օրը հարմար է մերձավորներին օգնելու համար: Դուք ակտիվ մասնակցություն եք ունենում այլոց կյանքին, բայց միևնույն ժամանակ ցուցաբերում եք նրբանկատություն:
Կարիճ
Դուք աշխատում եք առավելագույնը տալ ձեր սիրած գործին: Ողջունելի են ինչպես գործնական, այնպես էլ մասնագիտական ոլորտում ցուցաբերած ձեր ակտիվ քայլերը: Համախոհներ գտնել դժվար չէ, մարդիկ պատրաստակամ են ձեզ օգնել: Հարմար օր է նախաձեռնությունների համար, որոնք միտված են նախ և առաջ եկամտի նոր աղբյուրի հայտնաբերմանը: Հնարավոր են առատ դրամական մուտքեր, որոնք դուք անկասկած լավ կտնօրինեք:
Աղեղնավոր
Օրը բարենպաստ է բարդ ու պատասխանատու գործերի, կարևոր հանդիպումների, անորոշ ձեռնարկումների վրա աշխատելու համար: Շատ խնդիրներ ու անախորժություններ լուծվում են առանց ձեր մասնակցության հենց այն պահին, երբ ուշադրություն եք դարձնում դրանց վրա, իսկ խոչընդոտները հօդս են ցնդում, ասես չեն էլ եղել: Կան մարդիկ, ովքեր կարող են նախանձել ձեր հաջողություններին ու վնասել ձեզ, բայց՝ ապարդյուն: Դուք առանց խնդիրների գրավում եք հակառակ սեռի ուշադրությունը:
Այծեղջյուր
Լարված, իրադարձություններով հարուստ օր է, որը պահանջում է համակ ուշադրություն: Հնարավոր են ֆինանսական կորուստներ: Գործընկերների հետ անվերջանալի թվացող տարաձայնությունները խանգարում են կենտրոնանալ աշխատանքի վրա: Միևնույն ժամանակ ստիպված եք հույսներդ դնել միայն ձեր ուժերի վրա: Կարող եք գլուխներդ կորցնել նոր սիրավեպից: Հաշվենկատ ու ողջամիտ վերաբերմունք ցուցաբերեք խճճված ու անհեռանկարային հարաբերությունների մեջ:
Ջրհոս
Դժվարանում եք միանգամից կողմնորոշվել, թե որն է կարևոր ու առաջնային, իսկ որը՝ ոչ: Ի երջանկություն ձեզ՝ ձեր կողքին են ընկերները, համախոհները: Հնարավոր են մանր աշխատանքային տարաձայնություններ, որոնք սակայն չեն խանգարի ձեզ բեղմնավոր աշխատանք ցուցաբերել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր, ինչը ցանկալի է օգտագործել ինտերիերի բարելավվման կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման համար: Երկարատև ճամփորդությունները հակացուցված են:
Ձկներ
Ձեզ հետաքրքրում է շրջապատող աշխարհը, մարդկանց վարքագծի ակնհայտ փոփոխությունները: Միաժամանակ դուք ակտիվորեն մասնակցում եք այն հարցերի լուծմանը, որոնք ձեր հետ ուղղակի կապ չունեն: Շրջապատի համար ձեր որոշ քայլեր կարող են չմտածված ու չհաշվարկված թվալ, բայց դուք լավ եք հասկանում դրանց իմաստը: Բացատրեք նրանց ձեր գործելակերպը, այդպես կխուսափեք շատ անախորժություններից: Դրամի հետ այսօր առանձնակի զգույշ եղեք: Օրվա երկրորդ կեսին կարող է տիրել ռոմանտիկայի մթնոլորտը: Սիրահաները ամեն ինչ կանեն հարաբերությունները ավելի խորը ու ներդաշնակ դարձնելու համար: