Խոյ
Ստիպված կլինեք անընդհատ փոխել Ձեր պլանները, ինչը խիստ նյարդայնացնում է: Օրվա կեսին պարզ կդառնա, որ Ձեր առաջ դրած նպատակներին չեք հասնի, ինչի հետևանքով տրամադրությունը լիակատար անկում կապրի: Ցանկացած աշխատանք պահանջում է բարձր զգուշավորություն: Տեխնիկան կարող է փչանալ անհասկանալի պատճառներով: Կա ֆինանսական կորուստների վտանգ: Ավելի լավ է հրաժարվել գնումներից:
Ցուլ
Ամեն ինչ իսկույն չի ստացվում, սակայն չպետք է հանձնվեք: Գործնական բանակցություններում առաջընթացը հնարավոր է, եթե օգտվեք Ձեր հմայքից. Անձնական շահերը միախառնվում են գործնականի հետ, ինչը Ձեզ օգուտ է բերում: հատուկ ուշադրություն դարձրեք Ձեր արտաքին տեսքին: Այսօր հնարավորություն ունեք անմոռանալի տպավորություն թողնելու այն մարդու վրա, ում հանդեպ անտարբեր չեք:
Երկվորյակներ
Աշխատանքը բեղմնավոր կլինի, եթե պատրաստ լինեք անսպասելի երևույթների և չշփոթվեք, եթե ստիպված լինեք փոխել ծրագրերը: Դեպի լավը կփոխվեն հարաբերությունները գործընկերների և ղեկավարության հետ: Ձեր մասնագիտական դիրքերն ավելի կամրանան: Կարելի է երկարաժամկետ համաձայնությունների գալ: Մի փորձեք բոլոր խնդիրները ինքնուրույն լուծել, օգտվեք ընկերների առաջարկած օգնությունից:
Խեցգետին
Օրը հարմար է մասնագիտական ամենաբարդ խնդիրների լուծման համար: Ճիշտ որոշումները շատ արագ կկայացվեն: Չարակամ մարդիկ, հասկանալով, որ այսօր Դուք անձեռնմխելի եք, նույնիսկ չեն փորձի Ձեզ վնասել: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Նոր ծանոթների վրա կթողնեք ամենադրական տպավորություն, հետաքրքիր առաջարկները երկար չեն սպասեցնի:
Առյուծ
Օրն աչքի է ընկնում բացասական էմոցիոնալ ֆոնով, նշանի շատ ներկայացուցիչների մոտ տրամադրությունն ընկած է: Զարմանալի չէ, որ շրջապատողների հետ հարաբերությունները այնքան էլ լավ չեն լինի: Դժգոհ եք նաև ինքներդ ձեզանից, սակայն փորձում եք այնպես անել, որպեսզի ոչ ոք դա չնկատի: Սակայն օրը կարող է տալ նաև դրական արդյունքներ, եթե փորձեք փոխել Ձեր կյանքը:
Կույսեր
Օրը բարենպաստ է: Այն զերծ կլինի Ձեզ տխրեցնող իրադարձություններից: Հնարավոր է` պահանջվի որոշակիորեն փոխել ծրագրերը, սակայն Դուք չեք տխրի, քանզի արագ կկողմնորոշվեք, թե ինչպես կարելի է նոր իրավիճակից օգուտ քաղել: Դրական արդյունք կտան գործնական բանակցությունները, անձնական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Լավ օր է ռոմանտիկ հանդիպման և խոստովանության համար:
Կշեռք
Էներգետիկ տոնուսը բավականին բարձր է: Դուք պատրաստ եք սխրանքների, կարող եք սկսել շատ բարդ ու հետաքրքիր գործ: Սակայն դժվար է համախոհներ գտնել, Դուք չեք ցանկանում ժամանակ ծախսել երկար բացատրությունների համար, իսկ կես խոսքից Ձեզ այսօր չեն հասկանում: Սակայն շատ բանի կհասնեք նույնիսկ միայնակ գործելու պարագայում: Սակայն օրվա խնդիրը նաև այն է, որ Դուք միտված եք գերագնահատելու սեփական ֆիզիկական և ֆինանսական հնարավորությունները: Այդ իսկ պատճառով կա գերհոգնածության և բյուջեին հարված հասցնելու իրական վտանգ:
Կարիճ
Օրը նպաստավոր չէ գործնական հանդիպումների և ընդհանրապես շփման համար: Ձեր գործոողություններն ու արտահայտությունները սխալ են գնահատվում շրջապատողների կողմից: Նույնիսկ նրանք, ովքեր մշտապես հավանության են արժանացրել ցանկացած Ձեր քայլ, այսօր քննադատում են: Ցանկալի չէ գործարքների կնքումը, ֆինանսական խնդիրների լուծումը ավելի լավ է հետաձգել: Այսօր Դուք միտված եք իրավիճակը մակերեսորեն գնահատելու: Չարակամ մարդիկ տարածում են բամբասանքներ, և Դուք մեծ սխալ կկատարեք, եթե հավատաք դրանց:
Աղեղնավոր
Լարված օր է: Որքան շատ մարդկանց հետ եք շփվում, այնքան վատ է դասավորվում օրը: Ոչնչից կոնֆլիկտ ստեղծելու Ձեր ունակությունը ժամ առ ժամ ավելի վառ կերպով է արտահայտվում: Միաժամանակ իմաստուն Աղեղնավորները կարողանում են հաղթահարել լարվածությունը: Օգտակար գործունեության համար ոչ լավագույն օրն է, ավելի լավ է օրը նվիրել հանգստի: Անցանկալի են նաև երկար ուղևորությունները:
Այծեղջյուր
Ոչ միանշանակ օր է: Տպավորություն է առաջանում, թե ամեն ինչ պետք է լավ ստացվի, սակայն տեղի է ունենում հակառակը: Ստիպված զբաղվում եք ոչ սիրելի գործերով: Շատ եք ձգտում սխալներ թույլ չտալ, սակայն չեք կարողանում խուսափել դրանցից: Միաժամանակ շրջապատողներն անընդհատ մատնացույց են անում դրանք, ու ոչ ոք չի ցանկանում ձեզ գովաբանել: Սակայն օրն ունի նաև իր դրական կողմերը: Այս օրը կարող եք Ձեր կյանում ինչ որ բան արմատապես փոխել, դուրս պրծնել անցանկալի իրավիճակից, որը օրվա ընթացքում առաջացել է:
Ջրհոս
Օրը լի է խնդիրներով, որոնք Դուք լուծում եք զարմանալիորեն արագ և արդյունավետ: Շրջապատողներին մնում է միայն զարմանալ, թե որքան դյուրին կերպով եք գտնում ցանկացած բարդ իրավիճակից դուրս գալու ելքը: Մի ամաչեք Ձեր հաղթանակների նկատմամբ ուշադրությունից, եթե Ձեզ նկատի ազդեցիկ մարդ, ապա կգտնեք կայուն եւ առատաձեռն աջակցի: Օրը հարմար է նոր ծանոթությունների համար:
Ձկներ
Բարդ, իրադարձություններով լի օր է: Փորձում եք զգույշ լինել` հասկանալով, որ ցանկացած վրիպում կունենա լուրջ հետևանքներ:Սակայն սխալներից խուսափել չի ստացվում: Ձգտեք լուծել դրանք որքան կարելի է արագ, եթե նույնիսկ դրա համար ստիպված լինեք հրաժարվել Ձեր պլաններից: Մանր անհաջողություններին հանգիստ վերաբերվելու գործում կօգնի հումորի զգացումը: Մի պահեք Ձեզ մոտ խոշոր գումար, թանկարժեք զարդեր կամ կարևոր փաստաթղթեր, քանզի կա դրանք կորցնելու վտանգ:
emedia.am