Խոյ
Լավ կլինի, եթե օրվա մեծ մասը նվիրեք ընտանիքին ու հարազատներին` չներկայացնելով որևէ հավակնություն ոչ մեկի նկատմամբ: Ընթացիկ գործերը ամենալավն են տրվում: Ոչ մի կարևոր գործ կամ միջոցառում պլանավորել պետք չէ, քանի որ հետագայում այն միևնույնն է վերափոխելու եք: Ամեն ինչի նկատմամբ հոգատար եղեք, լավացրեք կատարված աշխատանքի որակը:
Ցուլ
Օրը տրամադրում է մեծ քանակությամբ շփումների, բայց դուք ավելի հակված եք մարդկանց նեղ շրջանակին ու հոգեկան հանգստությանը: Մի պլանավորեք միջոցառումներ, որոնք կհանեն ձեզ հավասարակշռությունից: Դուք բավականություն կստանաք, եթե զբաղվեք ոչ բարդ տնային աշխատանքով: Ոչ մեկի մի օգտագործեք ձեր նպատակների համար: Ազնիվ եղեք ինքներդ ձեր նկատմամբ:
Երկվորյակներ
Մեծ պլանների օր չէ: Եթե արագ լուծում պահանջող աշխատանք չունեք, օրը ամբողջությամբ նվիրեք հանգստին: Կատարեք պրոֆիլակտիկ միջոցառումներ առողջության բարելավվման հանար: Ձեզ անհրաժեշտ է հանգստություն, լռություն, որպեսզի կարողանաք կարգի բերել մտքերն ու զգացմունքները: Տեղեկատվության հոսքը նվազ ինտենսիվ է, քան նախորդ օրերին: Հեշտությամբ եք մնում ընթացիկ գործերի շրջանակում: Լավ օր է զգայական շփումների համար:
Խեցգետին
Եթե հնարավորություն է ընձեռվում գտնվել մենության մեջ, օգտագործեք այն: Բացառված չէ, որ հանգամանքները կհամակցեն ձեր ներքին ռեսուրսները նեղ, խորը ու զգայական շփումների շրջանակում: Դա կարող է հակասել ձեր` լռություն պահպանելու ու բոլորից հեռու մնալու պահանջմունքի հետ: Հիանալի ժամանակ է ոչ բարդ ընտանեկան գործեր կատարելու համար: Հանգստանալը և նոր ուժեր հավաքելը կօգնի հանել վերջին օրերի լարվածությունը:
Առյուծ
Օրը կարող է այնպիսի զգացում պարգևել, որ դուք հոգնել եք ամեն ինչից, կարիք ունեք լիարժեք հանգստի ու ոչ մի լրացուցիչ լարվածության կարիք չունեք: Ուժերի անկման ֆոնին հնարավոր են հակասական իրողություններ: Օրը բարդ է ընտանեկան ու սիրային հարաբերությունների համար: Հաշվի առեք շրջապատի մարդկանց հուզագայական վիճակի առանձնահատկությունները:
Կույս
Եթե անգամ շատ չեք հոգնել, լավ կլինի մի քիչ ուժ հավաքեք: Առջևում ձեզ սպասվում են բարդ ու ծանրաբեռնված օրեր: Եթե պլաններում ու շարժառիթներում անորոշություն եք զգում, առավել ևս` արժե թայմ-աութ վերցնել, ինչ-որ չեզոք բանի անցնել ու թույլ տալ, որ ձեզ հետաքրքրող թեմայի շրջանակներում երևան գան նոր մանրամասներ: Համակցեք հանգիստն ու թեթև մարզական բեռնվածությունը, կատարեք թեթև, լարում չպահանջող աշխատանք:
Կշեռք
Օրը անցկացրեք էներգախնայողության ռեժիմում, իսկ ամենը, ինչ պահանջում է ֆիզիկական ու հոգևոր ուժերի ծախս, թողեք մեկ ուրիշ օրվա: Եթե ինչ-որ բան եք պլանավորում կամ սպասում, հնարավոր են իրադարձությունների անսպասելի զարգացումներ: Եթե ստիպված եք սերոտրեն համագործակցել շրջապատի հետ, պատրաստ եղեք հուզական ու ֆիզիկական անսպասելի աջակցության:
Կարիճ
Կարող է զգացվել, որ մարդիկ ձեզանից ինչ-որ բան են սպասում, բայց թե ինչ` անհասկանալի է: Ձեզ կարող է թվալ, որ դուք լրիվ անծանոթ միջավայրում եք հայտնվել: Անհրաժեշտ է մեկուսանալ, ինչ-որ բանով զբաղվել ու ազատել գլուխը ծանր մտքերից: Ֆիզիկական բեռնվածությունը կարող է հանել լարվածությունը: Եթե առկա է սիրային միանշանակ սյուժե, այսօր հնարավոր են հիասթափություններ կամ խանդի անիմաստ դրսևորումներ:
Աղեղնավոր
Որևէ թեմայի համար նշանակալից օր է, դուք ուզում եք հասնել որոշակիության ու կարգուկանոնի: Պլանները, իրադարձությունները ու զգացմունքներրը մեծապես կենտրոնացած են ընտանիքի վրա: Ավելի լավ է չշտապեք եզրակացություններ անել, եթե ինչ-որ բան ըստ պլանի չընթանա: Մի գործեք շեղակիորեն, ընտրեք ավելի կառուցողական ու ուրիշների համար նվազ ազդեցիկ ճանապարհներ:
Այծեղջյուր
Մտահղացումները ընթացիկ հաջողությունների գրավականն են: Կյանքի բոլոր ոլորտներում կարգուկանոն հաստատելու մղումը առաջնային է դարձել: Դուք բավարար էներգիա ունեք ու կարող եք հսկայածավալ առաջադրանքեր լուծել: Հնարավոր են զգայական պոռթկումներ, սիրային կապերում` նոր զարգացումներ: Կարող եք դիմել ստեղծագործական մոտեցումների իրավիճակը հարթելու համար:
Ջրհոս
Սուր կերպով եք զգում շրջապատում կատարվող փոփոխությունները: Միաժամանակ մեծ է բոլոր տեսակի հաղորդակցություններից փախչելու ցանկությունը: Ուշադիր եղեք ֆինանսական հարցերում, հնարավոր են գործունեության ոլորտի հետ կապված փոփոխություններ, նոր ծանոթություններ, զարգացման նոր հեռանկարներ: Եթե ինքնազգացողությունը վատանա, ամբողջությամբ տրվեք հանգստի:
Ձկներ
Օրը անհրաժեշտ է բաշխել ըստ կարևորության աստիճանի. սա միակ երաշխիքն է ձեզ հանգիստ ու ներքնապես ներդաշնակ զգալու համար: Չնայած որ մեծ է ցանկությունը ընկերների հետ հանդիպելու համար, կարող են առաջանալ խնդիրներ, որոնք ձեր հատուկ ուշադրության կարիքն են զգում: Ձեզ հունից կարող են հանել որոշ աննրբանկատ մարդիկ: Մի շտապեք կիսվել բոլորի հետ ձեր նվաճումներով, տպավորություններով, առայժմ զարգացրեք ձեր մտքերը միայնակ:
emedia.am