Խոյ

Մի փոքր ցանկություն, մի քիչ աշխատասիրություն ու ամեն ինչում հեռանկար տեսնելու կարողություն: Գործերի նման դասավորման դեպքում ամեն ինչ էլ կարող եք հասցնել: Կողմնորոշվեք գործելաոճի ավանդական ձևերի նկատմամբ ու հույսներդ դրեք հին կապերի վրա: Հաջողության հասնելու ճանապարհը կարող է շատ դյուրին լինել: Ռիսկի դիմելը արդարացված քայլ չէ: Լավ ինքնավերահսկողության դեպքում բոլոր բացասական երևույթները կարող եք դարձնել դրական: Երեկոյան հնարավոր է զգաք թուլություն ու
ինքնազգացողության վaտթարացում:

Ցուլ
Ժամանակին հետաձգած գործերը հիշեցնում են իրենց մասին ու անհապաղ լուծում պահանջում ձեզանից: Ստիպված եք մի կողմ դնել ընթացիկ գործերը դրանցով զբաղվելու համար: Ձեզ կարող է համակել նաև արկածներով գոնե մի քանի ժամ ապրելու բուռն ցանկությունը: Տրամադրվեք կարևոր ու օգտակար տեղեկատվության ստացմանը: Սպասելիս կարող եք միջանցիկ հարցեր լուծել գործընկերների ու համախոհների հետ: Մի շտապեք ընթացք տալ միանգամից երկու նախագծի իրականացմանը: Եթե քննվելու են հին իրողություններ, համակ ուշադրություն դարձրեք դրանց դետալներին:

Երկվորյակներ

Առավոտից մեծ է նախաձեռնողականություն ցուցադրելու ու ամեն ինչ հասցնելու միտումը: Դուք էներգիայի ու ապրումների հսկայական հոսքի ներքո եք գործում: Կշահի նա, ով կսանձի իր զգացմունքները ու կկենտրոնանա առաջնային, թեկուզ և ձանձրալի գործերի վրա: Նորությունները կարող են հիասթափեցնող լինել ու միաժամանակ՝ զգուշացնող: Հնարավոր է ստիպված լինեք հրաժարվել այլոց գործելաոճին հետևելու բուռն ցանկությունից: Հիանալի օր է ճամփորդելու, նոր տպավորություններ կուտակելու համար:

Խեցգետին

Ըստ ձեզ` մարդիկ անխնա են դառել ձեր թերությունների նկատմամբ: Նրանք չեն ներում ոչ մի բացթողում, իսկ գործողությունների սխալականությունը վերագրում են ձեր ցրվածությանը: Աստղերը խորհուրդ են տալիս հոգ տանել անթերի կեցվածքի ու արտաքին տեսքի մասին: Համատեղեք հանգիստը գործնական շփումների ու հեռանկարային պլանների քննարկման հետ: Դրական փոփոխությունները կապված կլինեն գործընկերների ակտիվությամբ ու նոր նախաձեռնություններով: Մի ընդդիմացեք, եթե նրանց մոտեցումները ի սկզբանե ոչ ընդունելի են ձեզ համար:

Առյուծ
Հիանալի օր է ինչ-որ մեկին օգտակար ու իմաստուն խորհուրդ տալու համար: Ընդհանրապես, աշխատեք չմերժել և ոչ մեկին, ով դիմում է ձեզնից ինչ-որ օգնություն ստանալու նպատակով: Դուք կարող եք արտաքին միջավայրի վրա ազդել՝ ելնելով պրակտիկ նկատառումներից ու նյութական շահից: Պլաններ կազմեք, որոնք կապված կլինեն մասնագիտական աճի, գործունեության ընդլայնման հետ: Դուք պատրաստ եք ձեր նպատակները ներկայացնել համառորեն ու հաջողությամբ: Միաժամանակ դուք կարող եք զգալ հոգևոր փորձի ու հարուստ ներքին կյանքի կարիք:

Կույս
Հնարավոր են իրավիճակներ, երբ ձեզանից կպահանջվի մի կողմ թողնել շարքային
աշխատողի պարտականությունները ու կատարել առաջնորդի գործառույթ: Ձեր ձգտումներն ու կարողությունները կգնահատվեն ըստ արժանվույն: Գործնական հարաբերություններում ներթափանցող եղեք ու կարողացեք գուշակել մրցակիցների հետագա քայլերը: Ձեր վստահությունը մոգական ազդեցություն կունենա շրջապատի վրա, հնարավոր են հաճելի անկակնալներ: Մի ձգտեք ամեն ինչ իդեալական անել, բայց անգործ մի նստեք:

Կշեռք
Օրը հենց սկզբից խոստանում է հաջողություն բոլոր նրանց, ովքեր վերջապես վճռականություն կցուցաբերեն լավագույն հատկանիշների ցուցադրման առումով: Մեծանում է ինտուիցիայի դերակատարումը հատկապես սիրային հարաբերություններում: Ամեն ինչ՝ գումար, հոգատարություն, սեր ու ուշադրություն, այսօր ամեն ինչ տուն տարեք ձեզ հետ: Այդ արարքը ըստ արժանվույնս կգնահատվի մտերիմների կողմից: Մի թողեք, որ տհաճ անակնկալներ լինեն, ամեն ինչ հարթեք մինչ բարդանալը, իսկ եթե խնդիրներ այնուամենայնիվ,
ծագում են, գոնե ձևացրեք, որ դրանց պատրաստ եք եղել:

Կարիճ
Երազանքների, մղումների կյանքի կոչման օր է: Այսօր դրա համար կստանաք անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվությունը: Եթե որևէ մեկը ձեզ նյարդայնացնում է, զգույշ եղեք, որպեսզի այդ հակասությունը չվերածի կոնֆլիկտի: Քանի ուշ չէ, գնահատեք արվածի ու չարվածի տարբերությունը ու հետևանքները: Առաջ մղեք պրակտիկ մտքերը ու ժամանակն իզուր տեղը մի ծախսեք: Ձեր զգացմունքայնությունը ու գրավչությունը աճում է, բայց հակառակ սեռից ուշադրության արժանալ չի ստացվում գերսպասումների ու ցանկությունների
պատճառով:

Աղեղնավոր
Ռոմանտիկան, վերացական մտքերն ու ապրումները մի կողմ թողնելով` ձեռնամուխ եք եղել պրակտիկ ակտիվ գործունեության: Ցանկության ու հնարավորության դեպքում կարող եք աշխատել, բանակցել՝ արտահայտելով առաջնորդի պրագմատիկ հատկանիշներ: Սովորական գործերում կարող եք դրսևորել ստեղծագործական մոտեցում: Փիլիսոփայական, կրոնական ու էթնիկ հարցերում կդրսևորեք իմաստուն ու հեռատես դիրքորոշում: Դա կօգնի հաջողությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն ու ձեռք բերել նոր կողմնակիցներ:

Այծեղջյուր
Բոլորն էլ նկատում են, որ օրը հաջողակ է ձեզ համար: Ցանկացած գործում ու միջոցառման մեջ դուք այսօր բացառիկ արդյունավետությամբ եք աչքի ընկնում, դրսևորում նախանձելի ուժ ու վճռականություն: Հենց դուք կարող եք ձեր ձեռքը վերցնեք նախաձեռնողականությունը, եթե իրավիճակը միանշանակ չէ ու հնաարվոր են տարբեր զարգացումներ: Համառորեն շարժվեք դեպի նպատակ: Ամեն ինչ կլուծեք սեփական ուղեղով, ինչը կարող է իր դրական ու բացասական կողմերն ունենալ:

Ջրհոս
Դուք զարմանալիորեն հմտությամբ եք համակցում անիրականանալի մղումներն ու գլոբալ զարգացումները: Չարախնդող մրցակիցները անգամ հիանում են ձեզանով: Ավելի հեռատես եղեք, փոփոխություններն ընկալեք հանգիստ՝ մտածելով, որ դրանքկարող են հետագայում ձեզ պետք գալ: Դուք էներգիայով լեցուն եք, բարձունքները հաղթահարում եք թեթևությամբ, դրա համար էլ մի սահմանափակեք ձեզ վախերով: Խուսափեք բեռնվածությունից, քանի որ այն կարող է հանգեցնել ուժերի ու աշխատունակության անկման:

Ձկներ
Թե աշխատավայրում, որտեղ ամեն ինչ քաոս է հիշեցնում, և թե անձնական ոլորտում, որտեղ շատ են անորոշությունները, դուք ինքնահաստատման ուղիներ եք որոնում, բայց ամբողջությամբ չեք կարող վերահսկել ձեր զգացմունքները: Ձեզ համար կարևոր է այն, թե ինչպես են շրջապատի մարդիկ ընկալում ձեր վարքագիծը: Կարող է առաջանալ ներքին ու արտաքին կողմնորոշիչների հակասություն: Դուք պիտի միավորեք կամքն ու զգացմունքները, միայն այդ ժամանակ կկարողանաք իրականացնել անիրականալին:
emedia.am