Խոյ
Նախորդ մի քանի օրերին դուք լավ հնարավորություն ստացաք համախմբել ցաքուցրիվ եկած մտքերը, որպեսզի այսօր արդեն հասկանաք, թե ինչ եք ուզում ու ինչպես է պետք հասնել դրան: Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ ավելի ակտիվ լինել, ստեղծարար ու համարձակ ձեր գաղափարները կյանքի կոչելու հարցում: Երեկոն լավ կլինի անցկացնեք սիրելիի հետ: Լավ ու օգտավետ կլինեն ապագայի վերաբերյալ ամենահամարձակ պլանների քննարկումները:
Ցուլ
Այսօր արժե փորձել վերջապես ականջ դնել ներքին ապրումներին, ալեկոծություններին, որոնք հայտնվել են ասես ոչ մի տեղից ու հանգիստ չեն տալիս ձեզ: Կարևորը՝ ոչ մի բան մի ձեռնարկեք, ինչը կարող է հակասել դրանց: Հիշեք, որ այս օրերին խիստ գերզգայուն եք դարձել, ու ամենափոքր իրադարձությունը կամ իրողությունը կարող է ձեզ ներքին հույզ, անբավարարություն կամ ուղղակի լարվածություն պարգևել:
Երկվորյակներ
Սեփական ուժերի, ձգտումների նկատմամբ անսահման հավատը ձեզ կօգնի ցանկալիին հասնել: Աստղերը խորհուրդ են տալիս սկսել ակտիվորեն կյանքի կոչել վաղուց փայփայած մտքերն ու ցանկությունները, բայց միայն այն դեպքում, եթե ամեն ինչ մտածել եք մանրակրկիտ ձևով: Հանկարծակի այցելած գաղափարներին մի շտապեք ուշադրություն հատկացնել, ինքներդ ձեզ ժամանակ հատկացրեք դրանք իմաստավորելու համար, որպեսզի կարողանաք գնահատել դրանց իրական արժեքն ու շահը:
Խեցգետին
Այսօր ձեզ սպասվում է էներգիայի ու հանկարծակի ուժերի պոռթկում, որն արժե ուղղել բավականին լուրջ ու կարևոր հարցերի լուծմանը, հարցեր, որոնք խոստանում են ահռելի արդյունքներ, թեկուզ և ոչ միանգամից: Եթե անգամ նման կարևոր լուծված հարց չունեք, ծախսեք ձեր էներգիան ֆիզիկական բեռնվածության վրա, շատ շարժվեք, շփվեք, զբաղվեք սպորտով կամ ստեղծագործելով: Պասսիվ վիճակներից ավելի լավ է խուսափել:
Առյուծ
Չնայած ինչ-որ բան անելու, արարելու մեծ ցանկությանը, այսօր ավելի լավ կլինի ձեզ մատնեք անգործության՝ առանց ուղեղն ու մարմինը ծանրաբեռնելու: Օրը լավ կլինի նվիրեք ընկերական բաց ու անկեղծ շփումներին, հետաքրքրիր ու ճանաչողական ուղևորություններին, տան կամ բնակարանի ինտերիերի փոփոխմանը, տարածության ավելացմանը, իսկ աշխատանքի ու գերլարված իրավիճակների համար կան ուրիշ օրեր:
Կույս
Այսօր զբաղվեք նրանով, ինչն իսկապես ձեզ հուզում է, գրգռում երևակայությունը, պարգևում իրական դրական ապրումներ: Միաժամանակ աստղերը խորհուրդ են տալիս որքան հնարավոր է հեռու մնալ ընթացիկ քաոսային գործերից: Ուշադիր եղեք ինքնազգացողության ու զգայական վիճակի նկատմամբ, որոնք կարող են անմիջապես ազդել առողջության վրա: Խուսափեք ֆինանսական հարցեր լուծելուց, մի կատարեք խոշոր, չարդարացված գնումներ:
Կշեռք
Տնային գործերը ու տնեցիների հետ հարաբերություններ հարթելը պետք է դառնա այսօրվա գլխավոր նշանաբանը: Ավարտին հասցրեք տնային մի շարք հարցեր, որոնք անընդհատ հետաձգում էիք: Ուշադիր եղեք երեխաների նկատմամբ՝ զբաղեցնելով նրանց հետաքրքիր ու ճանաչողական խաղերով: Սննդի մեջ եղեք նորարար, խուսափեք գերհագենալուց՝ հրաժարվելով ծանր դժվարամարս սննդից:
Կարիճ
Ընկերները ձեր կարքին ունեն. վաղուց ժամանակն է ձեր առօրյայից մի փոքր ժամանակ հատկացնել նրանց հետ ջերմ ու հաճելի շփումների համար: Կարող եք ինչ-որ համատեղ հաճելի բան կազմակերպել՝ մոռանալով աշխատանքային ձանձրալի իրականությունը: Եթե առևտրի եք պատրաստվում գնալ, խուսափեք խոշոր գնումներից, նախընտրեք առավել պրակտիկ իրերը, որոնք իրենց կիրառությունն անպայման կգտնեն առօրյայում:
Աղեղնավոր
Էներգիայի անսպասելի պոռթկումը կարող է առաջացնել ծայրահեղ զգայական գերլարում՝ իր հետ բերելով լրիվ անսպասելի կոնֆլիկտներ ու տարաձայնություններ թե՛ աշխատակիցների, թե մտերիմների հետ հարաբերվելիս: Ինչ էլ որ պատահելիս լինի, փորձեք ձեր ուժերը ծախսել միայն ֆիզիկական մակարդակում, որպեսզի խուսափեք մտերիմ մարդկանց վիրավորելուց կամ անդառնալի քայլեր գործելուց:
Այծեղջյուր
Կարևոր գործերն ու արարքները կարող են և սպասել, մի կողմ պետք է դնեք նաև պատասխանատու հանձնարարությունները, եթե առկա է նման հնարավորություն: Դուք դժվարանում եք լիովին կենտրոնացնել ձեր ուշադրությունը, դրա համար էլ սխալվելու հավանականությունը մեծանում է: Օրը կարող եք անցկացնել հետաքրքիր միջավայրում, ընկերների հետ՝ քննարկելով հարցեր ու իրողություններ, որոնք հուզում են ձեզ:
Ջրհոս
Աստղերը խորհուրդ են տալիս ուշադրությունից դուրս չմղել սիրելիին, ով այսօր հատկապես ձեր հոգատարության կարիքն ունի: Ամեն ինչ արեք նրա առօրյան գեղեցկացնելու ու նրան մի լավ ուրախացնելու համար: Օրը կարող են զարդարել համատեղ ացելությունները թանգարաններ, ցուցասրահներ: Երեկոն հարմար է ռոմանտիկ միջավայրում ընթրելու համար՝ փոխանակելով օրվա ընթացքում ստացված դրական ու հաճելի ապրումների մասին մտքերը:
Ձկներ
Այսօր նախընտրելի է զբաղվել միայն ու միայն ընթացիկ պարզ խնդիրների լուծմամբ, որոնք չեն պահանջում ձեզանից հսկայական պատասխանատվություն ու ուժերի վատնում: Ազատեք ուղեղը բարդություններից, գլխացավանք պատճառող ռեբուսներից՝ մտորելով միայն դրական ու իսկապես կարևոր բաների մասին: Գնումներ անելու, կարևոր փաստաթղթերի տակ ստորագրելու համար ամենահարմար օրը չէ: Կարևոր է նաև լուրջ ֆինանսական հարցեր չլուծելը:
emedia.am