Գայանեն իր մայրիկի և բալիկների հետ ապրում է վարձով փոքրիկ սենյակում, սառը և առանց հարմարությունների։ Գոյատևում են տատիկի թոշակով, որով վճարում են տան վարձը, այնուհետև հոգում ուտելու խնդիրը։
Գայանեն «Օգնենք կարիքավոր ընտանքիներին» Facebook-յան խմբի համակարգողներին պատմել է, որ այս ամսից կսկսի 34,000 դր․ նպաստ ստանալ։ Այս պահին նրանք ծայրահեղ վատ վիճակում են գտնվում, ոչ մեկից օգնություն չեն ստանում:
Մարտիկի մոտ ատամնացավեր կան, սակայն նույնիսկ բժշկի դիմելու գումար չունեն, երեխան հաճախ ուշագնաց է լինում:
Այս պահի դրությամբ ունեն 3 ամսվա տան վարձի պարտք և մոտ 40,000 դր․ էլեկտրաէներգիայի պարտք և չնայած այս ամենին՝ Գայանեն այս պահին մտածում է միայն օրվա ուտելիքի խնդիրը լուծելու մասին։

Այս ընտանիքին օգնելու համար դիմեք «Օգնենք կարիքավոր ընտանքիներին» Facebook-յան խմբի համակարգողներին:
aysor.am