Ժամը 06:00-ի սահմաններում, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, որ Երևան-Գառնի ավտոճանապարհի Ողջաբերդ գյուղից դեպի Հացավան գյուղ տանող ճանապարհահատվածում, ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ ՕԳԿ-ից տեղեկացրել են ոստիկանության Կոտայքի բաժին, ովքեր ժամանելով տվյալ վայր, պարզել են որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչ, 30 ամյա Սամսոն Հովհաննիսյանը վարելով Mercedes մակնիշի 08 ՍԼ 592 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով Ս. Հովհաննիսյանը մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Երևանդ Ալեքսանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Վարդան Ավագյանը՝ ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
shamshyan.com