Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին: Դավիթը, վարելու նպատակով օրական 7000 դրամ վարձավճարով վերցրել է Սամվել Ալեքսանյանի անվամբ հաշվառված ավտոմեքենան: Սակայն Դավիթը յուրացրել է իրեն վստահված նշված ավտոմեքենայի 100.000 ՀՀ դրամ արժողության գազի գլանանոթը եւ 2014թ. հունվարի 29-ին խաբեության միջոցով Սասուն Ամիրջանյանին հայտնելով, որ նշված ավտոմեքենան իբր իրենն է, վաճառել է նրան՝ վերցնելով 1.500 ԱՄՆ դոլարին համարժեք խոշոր չափերի 613.500 ՀՀ դրամ գումար եւ հափշտակել այն:

Դավիթ Քիթապսզյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Դավիթը կալանավորված է:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը կնշանակվի առաջիկայում:


Աղբյուր՝ news.am