Գևորգ Հարությունյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Սևան ընթանալիս իր կողմից վարած Mitsubishi մակնիշի 34 ՏQ 927 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ցանկապատին և գլխիվայր շրջվելով, 10 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորուհին՝ Երևանի բնակիչ 35-ամյա Հերմինե Հայրապետյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Ասրյանի գլխավորությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունիկի և քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: ©shamshyan.com

1

2

3

4

5

6