Հարց:

Բարև ձեզ, ես 30 տարեկան եմ նոր եմ ամուսնացել: Առնանդամիս գլխիկի մասը ամբողջությամբ չի ծացկվում մաշկով ու անցքի մոտ կան մանր ոչ թարախային բշտիկներ , որքանով որ ես հիշում եմ դրանք փոքրուց եղել են: Կասեք նման բշտիկները վարակիչ ու վտանգավոր են կնոջ հետ սեռական հարաբերությունների ժամանակ ?

Պատասխան:

Եթե այդպիսի բշտիկները նոր չեն առաջացել, ապա պետք է ենթադրել, որ հնարավոր է լինեն գեղձերի հիպերտրոֆիկ դրսևորում, իսկ դրանք վարակիչ չեն, սակայն առավել հստակ եզրակացնելու համար, նախընտրելի է անցնել զննում:

Հարցին պատասխանում է.

Բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ,
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ,
Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար ՝
Սևադա Հակոբյանը.