Ժամը 14:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի բնակիչ, 31-ամյա Նորիկ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 34 MR 586 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհիմ՝ Հրազդանի վարչական շրջանում՝ «Ախտա» խորտկարանի մոտ, դեպի Երևան ընթանալիս բախվել է Corolla մակնիշի 676 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: