Երեւանի բնակիչ, 33-ամյա Միքայել Ե.-ն մեղադրվում է այն բանի մեջ, որ կնոջը ստիպել է խմբակային սեռական հարաբերություն ունենալ իր եւ ընկերոջ հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Միքայել Ե.-ն, ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելով Ն. Դավթյանի հետ, շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն` միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել:

Միքայել Ե.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով: Առաջինը նախատեսում է ազատազրկում՝ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: Երկրորդը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: Նա կալանավորված է:

Գործը քննվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:


Աղբյուր՝ news.am