Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից կանխվել է Երեւանի Իսրայելյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 34-ամյա Գ. Ա-ի ինքնասպանության փորձը, նա տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Մաշտոցի բաժին:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները:
news.am