1. «Ձեր գրականությունը» նրանք Ձեր դեմ են օգտագործում: Կանանց բացարձակ մեծամասնությունը կարդում է «միայն կանանց համար» ամսագրեր ու այլ գրականություն, բայց չգիտի, որ այդ նույն գրականությունն ու ամսագրերը հաճախ ընկնում են նաև տղամարդկանց ձեռքը, իսկ նրանք, հավատացեք, առիթը բաց չեն թողնում իմանալու, թե ինչ է սպասում կինն իրենցից: Տիրապետելով այդ ինֆորմացիային’ նրանք երբեմն խաղում են այն տղամարդու դերը, որին Դուք կսիրեիք, արժանանում Ձեր սիրուն, իսկ հետո ցոււյց տալիս իրական դեմքը:
2. Տղամարդիկ նույնպես հիստերիայի մեջ են ընկնում մանրուքներից: Նրանք հաճախ զարմանում են, թե ինչպես կարող է կինը այդքան մեծ պատմություն սարքել ջարդված եղունգի պատճառով, բայց հավատացեք, որ մանրուքները նրանց էլ անտարբեր չեն թողնում: Տարբերությունն այն է միայն, որ տղամարդը ավելի շուտ կլռի, քան կխոստովանի թույլ սեռի առաջ: Այնպես որ, եթե նա, ասենք, նյարդայնանում է Ձեր երկար հեռախոսազրույցներից, երբեք չի ասի այդ մասին, այլ կսկսի թաքուն վրեժ լուծել. չի պատասխանի Ձեր զանգերին, նեղացած կձևանա: Եթե հանդիպել եք նման իրավիճակի, վստահ եղեք, որ Դուք ոչ մի ճակատագարական սխալ չեք գործել. նա պարզապես հիստերիայի մեջ է:
3. Ոչ մի տղամարդ իրականում ազատ հարաբերություններ չի ուզում: Որքան էլ Ձեր ընտրյալը ձևացնի, թե կողմ է ազատ հարաբերություննրին, որ Դուք, ինչպես և ինքը, իրավունք ունեք այլ մարդկանց հետ հանդիպելու ու նորից սիրահարվելու, իմացեք’ իրականում նրանք այնքան սեփականատեր են, որ նկատի ունեն միայն իրենց և երբեք չեն տանի Ձեր դավաճանությունը: Ավելին’ շատ տղամարդիկ հիասթափվում են այն կանանցից, ովքեր, տեսնելով իրենց անթաքույց դավաճանությունը, շարունակում են իրենց հետ ապրել:
4. Տղամարդկանց համար սեքսը հարաբերությունների գրավական չէ: Եթե նա Ձեզ բացահայտ առաջարկում է ինտիմ կյանքով ապրել, ապա, անկախ տված խոստումներից, մի սպասեք երկարատև հարաբերությունների: Հոգեբանները պնդում են’ տղամարդկանց համար կինը կա’մ սիրելի ընկերուհի է, ում հետ նա ուզում է հետո ամուսնանալ, կա’մ մեկ օրվա զվարճանք, և անցումը մի ստատուսից մյուսին գրեթե անհնար է: Եթե տղամարդը պատրաստվում մի ողջ կյանք նվիրել Ձեզ, նա ժամանակից շուտ Ձեզ անկողին քարշ չի տա, այլ ամեն ինչ կանի ըստ հասարակական նորմերի:
ladynews.am