Արարատի մարզում ինքնասպանության դեպք է գրանցվել: NEWS.am-ի տվյալներով, նախօրեին Դարակերտ գյուղի 42-ամյա բնակչի դին հայտնաբերել են տան բակում` ծառից կախված վիճակում: Տղամարդու ինքնասպանության պատճառները անհայտ են:
Նշված միջադեպով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Նշենք, որ նրա անունը Արմեն էր, գյուղում աշխատում էր որպես կռունկավար: