Ներկայումս նա ձերբակալված է` որպես հանրության համար պոտենցիալ սպառնալիք ներկայացնող անձ: Քննության տվյալով` տղամարդը բազմիցս բռնաբարել է իր կնոջ մանկահասակ դստերը:

Չարագործին հաջողվել էր ջրի երես դուրս բերել մարտի 16-ին, երբ հարբած տղամարդը բռնաբարել էր իր մանկահասակ խորթ դստերը: Տղամարդու գործողությունները կանխել էր երեխայի մայրը, որը հետո դիմել էր ոստիկանություն: Քննության ընթացքում պարզվել էին նաեւ մեղադրյալի հանցավոր գործունեության նման այլ դրվագներ, որը նա երեխայի նկատմամբ իրականացրել էր 2011-2012թթ.:

Ներկայումս քննությունն ավարտված է, քրեական եզրակացությունը` հաստատված: Առաջիկայում գործը քննելու է դատարանը, հայտնում է «ՌԻԱ Նովի ռեգիոնը»:


Աղբյուր՝ news.am