Շատերը կարծում են, որ 40-ն անց տղամարդը, ով պատասխանատու պաշտոն է զբաղեցնում և աշխատանքին ավելի շատ ժամանակ է հատկացնում, կարող է այլևս չերազել սեռական երկարակեցության մասին: Սեքսոլոգները հակառակն են կարծում. ինչքան բարձր է տղամարդու սոցիալական կարգավիճակը, այնքան նա ակտիվ է իր սեռական կյանքում: Այդպիսի տղամարդիկ ինքնավստահ են և առողջ ապրելակերպ են վարում:

Կարծիք կա, որ սեռական ակտիվությունը խթանելու համար տղամարդիկ պետք է հաճախ փոխեն զուգընկերուհիներին: Ուսումնասիրությունների համաձայն՝ տղամարդը սովորում է փոխհարաբերությունների որոշակի մոդելի: Զուգընկերուհու փոփոխությունը տղամարդու օրանիզմի համար սթրես է: Այն, ինչ հետաքրքիր է երիտասարդ ժամանակ, ոչ միշտ է դուր գալիս ավելի հասուն տարիքում:

Գոյություն ունի մեկ այլ մոլորություն ևս. կարծիք կա, որ տղամարդու սեռական երկարակեցությունը կախված է նրա սեռական անդամի չափից: Բժիշկները պնդում են, որ առաջին հերթին կարևոր է հորմոնալ համակարգը: Սակայն տղամարդու սեռական օրգանների և հորմոնալ համակարգի միջև ոչ մի կապ չկա:

Մեկ այլ սխալ կարծիք էլ հուշում է, թե սեռական ֆունկցիայի մարումը կարելի է վերականգնել հատուկ հորմոնալ դեղորայքի օգնությամբ: Առանց բժշկի նշանակման խորհուրդ չի տրվում դա անել, նույնիսկ պրոֆիլակտիկայի համար: Իրենց առողջությանը հետևող տղամարդկանց մեծամասնությունը կարող է սեռական ակտ ունենալ նույնիսկ 70 տարեկանից հետո:

1in.am