Ինչ-որ մեկի հետ երկարատև հարաբերություններ ունենալիս ցանկացած նորմալ կնոջ հետաքրքրում է, թե ինչպիսին կլինի սիրելին անկողնում:

Սեքսի որակը կախված է ոչ այնքան տղամարդու հմտություններից, որքան նրա բնավորությունից: Եվ ուշադիր հետևելով տղամարդուն` կարելի է որոշակի պատկերացում կազմել նրա սեքսուալ հմտությունների մասին:

1. Նա ուշադիր է:

Ուշադիր տղամարդն ուշադիր է և սեքսում: Իսկական ջենթլմենները հաճախ հմուտ սիրեկաններ են, ովքեր կարողանում են իրական հաճույք պատճառել կնոջը:

2. Նա գիտի, թե ինչպես «ճիշտ» դիպչել քեզ:

Այստեղ պետք էլ չի հոգեբան լինել. եթե նա նրբորեն բռնում է ձեռքս, գրկում իրանդ, համբուրում շրթունքներդ, ապա նա նուրբ ու հմուտ կլինի նաև սեքսում:

3. Նա քո հետաքրքրություններն առաջին տեղում է դնում:

Այդպես է` եթե դու ես որոշում, թե ինչ ֆիլմ կնայեք կամ որ սրճարանում թեյ կխմեք, սեքսում քո հաճույքն առաջին տեղում կլինի:

4. Նա չի շտապում:

Սեքսը մրցավազք չէ: Այստեղ պարգևատրվում են միայն հանգիստ ու զուսպ տղամարդիկ:

5. Իր կողքին քեզ գեղեցիկ ես զգում:

Սա, թերևս, ամենակարևոր ցուցիչն է: Մենք` աղջիկներս, կարող ենք թուլանալ անկողնում միայն այն ժամանակ, երբ գիտենք, որ գեղեցիկ ենք զուգընկերոջ համար: Եվ եթե նախապես գիտես, որ նա հիանում է քո մարմնով, ապա նման տղամարդու հետ սեքսը երկար կհիշվի:

facebook.com