Նույնիսկ եթե կանայք կարողացել են իրենց մեջ հաղթահարել ցանկությունը, սեռական ակտի բացակայությունը, միևնույնն է, արտացոլվում է նրանց արտաքին տեսքում և վարքագծում: Ի՞նչն է, ի վերջո, մատնում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Եվ ինչո՞ւ է կնոջը սեքս հարկավոր:
Այս մի քանի կետով եկենք նկարագրեք «գեղեցիկ» անծանոթուհու կերպարը, որը իրեն գիտակցաբար զրկել է մարմնական հաճույքներից.
1. Անքնություն – բնական հանգստացնող հորմոնի՝ օկսիտոցինի (այն մղվում է արյան մեջ օրգազմի ժամանակ) բացակայության պատճառով կինը կարող է տառապել անքնությամբ:
2. Ծերացած – կանոնավոր սեռական ակտերի ժամանակ արտադրվող կոլագենը մաշկն ավելի հարթ և թավշյա է դարձնում:
3. Բորբոքված մաշկ – սեքսի ժամանակ արտադրվող պրոգեստերոնը մաշկը ձերբազատում է բշտիկներից, ձգում է կուրծքը և թուլացած մկանները:
Իսկ հիմա հիշենք, թե ինչպես է իրեն պահում հաճույքներից զրկված կինը.
1. Չափազանց դյուրագրգիռ է – էնդորֆինների բացակայությունն ազդում է աշխարհընկալման վրա:
2. Հաճախակի են ցավազրկող դեղահաբեր օգտագործում – եթե ավելի հաճախ սեքսով զբաղվեն, ապա դեղեր ընդունելու հարկ չէր լինի, քանի որ օկսիտոցինը և էստրոգենը ցավազրկող հատկություն ունեն:
3. Անընդհատ հիվանդ են – ակտիվ ինտիմ կյանքը 30%-ով մեծացնում է հակավիրուսային հակամարմինների քանակությունը:
4. Ամեն ինչ պարբերաբար մոռանում է – սեքսը արյունը հարստացնում է թթվածնով, որը հետո հասնում է ուղեղին և բարելավում է հիշողությունն ու նոր գիտելիքների ընկալումը:
5. Դժգոհ է իրենից – անկասկած, սեքսն ազդում է կանանց ինքնագնահատականի վրա: