Ստեղծիր ակումբային look: Ի՞նչ է առաջինը մտքիդ գալիս, երբ պատկերացնում ես գիշերային ակումբը։ Մթություն, վառ լույսեր, մարդիկ և շարժում: Ընտրիր այն, ինչը չի սահմանափակի քո շարժումները, բայց և միաժամանակ չի դարձնի քեզ մոխրագույն մկնիկ: Վառ գույնի հագուստ և խոշոր, նկատելի աքսեսուարներ. ահա այն, ինչ անհրաժեշտ է քեզ:

Պարիր ինքնամոռաց: Մտքովդ հանկարծ չանցնի պարահրապարակում կաշկանդվել: Ամբողջությամբ զգա երաժշտության ռիթմը և թույլ տուր, որ մարմինդ շարժվի ռիթմին համահունչ: Ի դեպ, եթե պարելու հրավեր ստանաս հաճելի երիտասարդից, մի՛ շտապիր մերժել: Բազմաթիվ վիճակագրական տվյալներ ցույց են տվել, որ երկրորդ կեսին հանդիպելու արդյունավետ վայրերից մեկը հենց ակումբներն են:

Իմացիր քո չափը: Երեկույթ առանց խմիչքի՞: Բացառվում է: Իհարկե հարբած տուն վերադառնալն էլ չի մտնում քո պլանների մեջ: Մի՛ անհանգստացիր: Կան միջոցներ, որոնք կօգնեն քեզ չգինովնալ: Նախ՝ ամբողջ երեկոյի ընթացքում խմիր միևնույն խմիչքը։ Ակումբ գնալուց առաջ կարող ես խմել կիտրոնով թունդ սև թեյ, որն արագ կչեզոքացնի ալկոհոլը: Ընթացքում մի՛ մոռացիր ինչ-որ բան ուտելու մասին:

Գրավիր նրան: Ինքնամոռաց պարելիս հանկարծ նկատում ես այն հմայիչ անծանոթին, ով ողջ երեկոյի ընթացքում հայացքով հետևո՞ւմ էր քեզ: Մի՛ շտապիր մերժել նրա՝ քեզ հետ պարելու առաջարկը: Իսկ եթե նա քեզ դուր գա, կարող ես նաև փոխանցել հեռախոսահամարդ:

PS Բուռն ու աղմկոտ երեկույթն ավարտված է, և դու պետք է տուն վերադառնաս: Որպեսզի այդ ուշ ժամին չանհանգստանաս տաքսի գտնելու կամ, առավել ևս, ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մասին, մինչև ակումբ գնալը հեռախոսիդ վրա որոշակի ժամի զարթուցիչ դիր: Ազդանշանը լսելուն պես պատվիրիր մեքենա, որպեսզի այն տեղում լինի քեզ անհրաժեշտ պահին: Այդպես կկարողանաս անվտանգ վերադառնալ տուն:

Հուսով ենք, որ յուրաքանչյուր նման weekend-ից հետո ողջ աշխատանքային շաբաթը կանցնի ակումբային ռիթմերով ու աշխուժությամբ: Ի դեպ, չմոռանաս անձնական էջումդ տեղադրել երեկոյի ամենավառ լուսանկարները:

cosmo.am