Մոտ 500 հազար նույնասեռականներ մասնակցել են Christopher Street Day ցուցադրությանը, որը հունիսի 21-ին մեկնարկել էր Քուրֆյուրստենդամում Հաղթանակի հրապարակի ուղղությամբ: Նույնասեռականների շքերթները Christopher Street Day-ում են անցկացվում՝ ի պատիվ 1969թ. հունիսի 28-ին Նյու-Յորքի Քրիսթոֆեր-սթրիթում Սթոունվոլյան խռովության՝ պատմության մեջ սեռական փոքրամասնությունների կողմից առաջին խոշոր բողոքը խտրականության դեմ:
Ինչպես գրում է Handelsblatt-ը, 2014թ. շքերթին մասնակցել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Թոմաս Հիցլշպերգերը:
Ոչ միայն Բեռլինում, այլ նաեւ Գերմանիայի այլ քաղաքներում, օրինակ Քյոլնում, անցկացվող Christopher Street Day-ի շքերթների նպատակը սեռական փոքրամասնություններին աջակցությունն ու առանձին ռեժիմների կողմից խտրականության դատապարտումն է: Այս տարի հատուկ քննադատության են արժանացել Ռուսաստանը եւ Ուգանդան:
Աղբյուր՝ news.am