Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:
52-ամյա Վոլոդյա Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 4-ին Արարատ քաղաքի իրենց տան բնակարանի հյուրասենյակում, ամուսնական անհավատարմության հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Դ. Ն-ի հետ, որի ընթացքում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով ձեռքերով, ապակյա վազով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ Դ.Ն-ի մազերից քաշելով տարել է խոհանոցի մուտքի մոտ, որտեղ խոհանոցային դանակներով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնաս պատճառող մարմնական վնասվածքներ ու տեղում սպանել է նրան:
Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով` սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Առաջին դատական նիստը կայացել է օգոստոսի 12-ին:
news.am