Հոլիվուդյան դերասանուհի ՇերոնՍթոունը զարդարել է NEW YOU ամսագրի նոր համարի շապիկը:

55-ամյա գեղեցկուհին ամսագրի էջերում է հայտնվել բաց հագուստներով՝ ցուցադրելով իր գեղեցիկ կազմվածքը: Կինոաստղը նախկինի պես հիասքանչ տեսք ունի:

«Այս տարիքում կինն արդեն բավականին լավ է ուսումնասիրած լինում իր մարմինը, ինչն էլ դրական է ազդում սեռական կյանքի վրա: Այժմ կինը ցանկանում է յուրահատուկ ուտեստ ուտել և ոչ թե՝ ֆասթ ֆուդ: Սկսում ես այլ կերպ նայել կյանքին, քեզ և մյուսներին»,- ասել է դերասանուհին: