Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և Անիի շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Գյումրիի բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարոդը 57-ամյա Կևորկ Զեդանյանն է, իսկ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան 16 շենք 22 բնակարանի հասցեում։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում էր նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վահրամ Սամվելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
shamshyan.com