Վերջինս գումարի դիմաց հանրակացարանի իր բնակարանը տրամադրել է 7 մարմնավաճառների եւ նրանց ապահովել է հաճախորդներով: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 58-ամյա Ինդիրա Մ.-ն գույքային օգուտ ստանալու նպատակով 2010-2012թթ. ընթացքում հանրակացարանի իր բնակարանը տրամադրել է մարմանավաճառուհիների: Ավելին` նրանց համար նաեւ հաճախորդներ է ապահովվել:
Ինդիրա Մ.-ի ազգական Սոնյա Ֆ-ն զբաղվել է պոռնկությամբ` որոշակի գումարի դիմաց պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել պատահական անձանց հետ, որի մասին իմացել է Ինդիրա Մ.-ն եւ որոշել է ի շահ իրեն նպաստել Սոնյա Ֆ-ի պոռնկությամբ զբաղվելուն: Այսինքն` պոռնկությամբ զբաղվելու համար նրան բնակարան է տրամադրել, հաճախորդներ ապահովել եւ դրա դիմաց ստացել որոշակի գումարային օգուտ:
Նույն նպատակով Ինդիրա Մ-ն ծանոթացել է նաեւ պոռնկությամբ զբաղվողներ եւս 6 կանանց հետ: Նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, նա պարբերաբար տրամադրել է իր` Աբովյան քաղաքի Էներգետիկայի քոլեջի հանրակացարանի բնակարանը:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում, Ինդիրա Մ.-ն, նախապես ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, մարմնավաճառներին ապահովել է հաճախորդներով, տեղափոխել տարբեր հյուրանոցային համալիրներ` նրանց հետ սեռական հարաբերություններ ունենալու համար, ինչի դիմաց որպես միջնորդավճար յուրաքանչյուր անգամ պոռնկությամբ զբաղվողներից, իսկ երբեմն նաեւ հաճախորդներից, ստացել 1.000-5.000-ական ՀՀ դրամ գույքային օգուտ: Քննելով գործը դատարանը վճռել է Ինդիրա Մ-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով եւ նշանակել պատիժ` ազատազրկման 3 տարի ժամկետով: