1. Տղամարդու համար սեքսն առաջին հերթին ֆիզիոլոգիական պահանջմունք է, սովի կամ բնական կարիքների նման: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այլ կնոջ հետ տղամարդու սեքսը դավաճանություն չհամարել հարաբերությունների սկզբնական փուլում:
2. Երբեք մի վերածեք սեքսը սիրելիին մանիպուլյացիայի ենթարկելու գործիքի: Բանն այն է, որ տղամարդու ֆիզիոլոգիան այնպես է կառուցված, որ ցանկության առաջացման դեպքում այն պետք է անհապաղ ի կատար ածել: Ավելի լավ է զիջել տղամարդուն, անգամ եթե տվյալ պահին սեռական մտերմության ցանկություն չունեք:
3. Կանայք պատկերացում անգամ չունեն, որ ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ շատ ավելի ամաչկոտ են, քան երևում է առաջին հայացքից: Անգամ եթե նրանք որոշակի ֆանտազիաներ ունեն, միշտ չէ, որ պատրաստ են կիսվել դրանցով իրենց զուգընկերուհիների հետ: Ուստի կանայք չպետք է ամաչեն տղամարդու հետ ինչ-որ նոր բան փորձելուց:
4. Կանայք պետք է հիշեն, որ տղամարդիկ սեքսի և հարաբերությունների համար իդեալական կազմվածքով կանանց չեն փնտրում: Եթե տղամարդը սիրում և ցանկանում է ձեզ, ապա հավատացեք նրան: Տղամարդիկ հաճախ չեն էլ նկատում կանանց փոքր կուրծքը, ազդրերի ցեյլուլիտն ու որովայնի ծալքերը: Իհարկե, դա չի նշանակում, որ պետք է անտեսեք ձեզ և ձեր մարմինը, բայց բարդույթավորվել էլ պետք չէ:
5. Հիշեք, որ եթե տղամարդն ամեն կերպ փորձում է իրեն սեքս-գիգանտ ներկայացնել, ապա անկողնում նա հավանաբար հեռու է այդ կերպարից:
6. Տղամարդկանց ամենամեծ վախն անկարողությունն է ամենակարևոր պահին: Առողջ տղամարդկանց մոտ դա պատահում է դեպքերի 12-17%-ում: Եթե ձեր տղամարդու հետ նման բան է պատահել, ապա պետք չի ծիծաղել կամ խղճահարվել: Նման դեպքերում ավելի լավ է աջակցել սիրելիին՝ ուշադրությունը չկենտրոնացնելով դեպքի վրա:
slaq.am