Հայաստանի հանրապետության ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում այնտեղ: Slaq.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից դիմել են ոստիկանություն, որ Գյումրու Շիրակ օդանավակայանում յուրացումների և չարաշահումների դեպքեր են գրանցվել, ինչին ի պատասխան ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացնում. «Նրանք օդանավակայանի աշխատակիցներից ցուցմունքներ են վերցնում 122 տոննա վառելիքի կորստի համար: Հարցաքննվում են գրեթե բոլոր աշխատակիցները, հատկապես նրանք, ովքեր կապված են անվտանգության ու վառելիքի մատակարարման հետ» ,- տեղեկացրին ոստիկանությունից:
slaq.am