1. Սեքս երեկով՝ երկու տղսամարդ, մեկ կին (498 ձայն)

Սեքսապաթոլոգի ակնարկ. մի քանի զուգնկեր ունենալու ցանկությունը բնական է և բխում է կանացի սեքսուալությունից, քանզի ենթագիտակցաբար կինը դրսևորում է առողջ էվոլյուցիոն մոտեցում՝ ցանկանալով ունենալ հնարավորինս մեծ ընտրություն: Բնության մեջ ընտրողի դերում էգն է, հասարակության մեջ՝ կինը, ուստի երեքով սեքս ունենալու ցանկությունը բխում է անընդհատ ընտրություն ունենալու և վերջնական ընտրություն չկատարելու հնարավորություն ունենալու մղումից:
Ասում են, որ այս իրավիճակն իրականում արխիտիպային է և ընդգրկված է մարդու գեների մեջ. վայրի ցեղախմբեր, արարողակարգային պարեր, օրգիաներ՝ որնոց կիզակետում կինն է: Ամեն դեպքում, մի քանի տղամարդկանց հետ միանգամից սեքս ունենալու ցանկությունը հասկանալի ու ինչ որ առումով ֆիզիոլոգիական, բայց դժվար իրականանալի երազանք է, քանի որ իրենք՝ տռղամարդիկ, նման մրցակցության որպես կանոն չեն դիմանում ոչ ֆիզիկապես, ոչ էլ առավել ևս հոգեպես:

Կանացի հոգեբանության գիտակ. նման եռամիսնությունը գերում է կնաջն առաջին հերթին իր բացարձակապես անբարու էությամբ՝ հասարակական նորմերի տեսակետից: Մենք որպես կանոն ամենից շատ ցանկանում ենք այն, ինչը ամենից շատ է արգելված: Եթե սրան հավելում ենք նաև այն հանգամանքը, որ նման ֆանտազիան իրականացնելն այդքան էլ անհնար չէ, ապաս ստավցում է այն էֆֆեկտը, որ ունենք: Ի վերջո, չի կարելի պարզապես մոտենալ զուգնկերոջդ ընկերներից քեզ դուր եկածին ու հարցնել. «Երրորդը կլինե՞ս»: Բացի դրանից, աննշան է այն բանի հավանականությունը, որ մտերիմ մարդիկ կհամաձայնվեն նման կոմբինացիայի: Ապացուցված է, որ հետերոսեքսուալ տղամարդկանց սեքսուալ եռանդը կտրուկ իջնում է այլ տղամարդու սեռական օրգանների տեսքից իսկ…
Ինչ վերաբերում է կանանց, ապա մեծ հաշվով նման ֆանտազիաների հիմնական պատաճռը կնոջ բանական ցանկությունն է բոլոր կողմերից սիրված ու գուրգուրված լինելու:

2. Կապված լինելու ցանկություն (478 ձայն)

Սեքսապաթոլոգի ակնարկ. Կանանց մոտ առկա սեքսուալ ֆանտազիաների լայն շրջանակը պայմանավորված է ենթարկելու ու ենթարկվելու շուրջ կառուցվող սեքսուալ դերերով: Դրանց թվին են պատկանում նաև կապված, կամ աչքերի վրա կապոց կրելիս սեքսով զբաղվելու և ստրկուհու դերում լինելու տենչանքով: Այսօրվա էմանսիպացված հասարակությունում կանայք հաճախ զբաղվում են այնպիսի գործունեությամբ, որը տարիներ առաջ ընկալվում էր բացառապես որպես տղամարդկային գործառույթ և նաև սրանով է պայմանավորված այն, որ կանայք ցանկացած միջոցով ուզում են իրենց իսկական կին զգալ՝ որոշումներ չկայացնել, լինել հետևողցի կարգավիճակում: Չէ՞ որ մեծ հաշվով կնոջից հասնում է ազդանշան տալ, իսկ մնացածն արդեն զուգընկերոջ գործառույթներն են, իսկ կապված վիճալկում սեքսով զբաղվելը նշանակում է ոչ մի պատասխանատվություն չկրել սեռական ակտի պրոցեսսի հետ կապված:
Կանացի հոգեբանության գիտակ. Վերջերս ուսումնասիրոււմ էի մի հետաքրքիր հետազոտություն, որտեղ փորձում էին վերլուծել կանանց հաճույք ստանալու մեխանիզմները: Սարքավորումները հստակ ցույց էին տվել, որ որքան քիչ էր կանանց մոտ ակտիվ որոշումներ կայացնելու համար պատասխանատու ուղեղի հատվածը, այնքան ուժեղ էր այդ կանանց մոտ լինում հեշտանքը: Հետևաբար, կարող ենք անել եղզրակացություն. որքան կինն ավելի քիչ պատասխանատվություն զգա իր ուսերին սեռական ակտի բարեհաջող ավարտի համար, այնքան շատ հաճույք նա կստանա դրանից, իսկ կապված լինելը միայն նվազեցնում է այդ բեռը կնոջ ընկալումում:

3. Սեքս՝ բնության գրկում (421 ձայն)

Սեքսապաթոլոգի ակնարկ. Այստեղ կարելի նկատել այն հարաբերությունների հետքերը, որոնք եղել են պատանեկության տարիներին, երբ մարդը դեռ չունի սեփական տունը, չկա հնարավորություն երկուսով հանգիստ սիրել իրար մեկ տանիքի տակ: Հատկապես ոչ կոնսերվատիվ երկրներում, պատանիները հաճախ կարողանում են իրենց համար ինտիմ միջավայր գտնել օրինակ անտառում կամ ամայի լողափում: Եվ բնավ էլ կարևոր չէ, թե ինչ աստիճանի է եղել բուն ֆիզիկական կոնտակտը՝ համբույրներ, գուրգուրանք, մերկացում… մի խոսքով պարտադիր էլ չէ լիարժեք սեռական ակտ, բայցևայանպես առաջին էրոտիկ զգացողությունները խորը հետք են թողնում մարդու հիշողության ու հոգեկանի մեջ, ուստիև արդեն հասուն տարիքում բնության գրկում սեքս ունենալը, կամ դրա մասին ֆանտազիաներ ունենալը կարելի է ասել մանկա-պատանեկան հիշողությունների հասուն շարունակությունն է:

Կանացի հոգեբանության գիտակ. Չափազանցություն թող չհամարվի, բայց բոլոր կանայք էլ հոգու խորքում մի քիչ էկսգիբիցիոնիստներ են: Սեքսը՝ բնության գրկում ասես կոմպրոմիսս լինի սեփական խղճի ու պահանջմունքների միջև. մի կողմից դու կարծես չես պլանավորում հանրությանը ներկայանալ մերկ, իսկ մյուս կողմից էլ չես բացառաում, որ կարող ես հայտնվել օտար աչքերի տեսադաշտում: Արդյունքում, առկա է ադրենալին՝ բազմապատկած գլխապտույտ զգացողություններով, որոնք առաջանում են սեփական համարձակության և անգամ սանձարձակության երևակայումից և այս ամենը տալիս է հոյակապ արդյունք. էմոցիաների ծայրահեղ հաճելի ու յուրահատուկ կոկտեյլ:

4. Բռնաբարության իմիտացիա (422 ձայն)

Սեքսապաթոլոգի ակնարկ. Ենթարկվելու գաղափարի մեկ այլ դրսևորում: Բնականաբար, եթե կնոջը հարցնես «Կուզենայի՞ք, որ Ձեզ բռնաբարեին», ապա տոկոս հավանականությամբ կստացվի բացասական պատասխան, բայց եթե խոսքը գնում է ոչ թթե իրական բռնաբարության, այլ զուտ դրա իմիտացիայի մասին, արդեն գործ ունենք կասկածից վեր թույլատրելի և երբեմն էլ ցանկալի ենթարկման մեխանիզմ: Կրկնում եմ, սա բնավ չի նշանակում, որ իրապես բռնաբարվելը սարսափելի չէ: Այլ հարց է, որ խաղալով այդ սարսափը կինը նաև պայքարում է դրա հետ, ընդհուպ իրական իրավիճակում սեփական վարքի կարգավորման մոդել մշակելով: Այլ կերպ ասած, կնոջ համար սա նաև հոգեբանական նախավարժանք է, որն ուժեղացնում է նրա հոգեկան դիմադրողական մեխանիզմների էֆֆեկտիվությունը:

Կանացի հոգեբանության գիտակ. Ես ավելի քան համոզված եմ, որ կանանց համար «Բնաբարության իմիտացիան» հոմանիշ է «Կոպիտ սեքսի»: Որոշ հոգեբաններ պնդում են, որ ստիպողականությամբ հագեցած կոպիտ սեքսի սիրահար կանայք բոլորն անխտիր կոմպլեքսավորված են և իրենց լիբիդոն կապանքների մեջ են պահում: Իբր ես մեղավոր չեմ, նա եկավ, տիրացավ ու հեշտանք պատճառեց ինձ:
Մինչդեռ «կոպիտ սեքսը» միշտ «Ցավ-հաճույք» և «ուղղակի ցավ» բևեռների բալանսավորված համադրությունն է, իսկ ինչպես հայտնի է, ծանկացած սահմանային վիճակ առաջացնում է ուժգին էմոցիոնալ արձագանք: Բացի դրանից, տղամարդը, որը քաշում է մազերիցդ և ատամներով պոկում է վերնաշապիկիդ կոճակները, ինքն է դրսևորում իր ուժն ու ցանկությունը և դա հիանալի է այն պարզ պատճառով, որ առօրյայում տղամարդկանցից նման վարք ու իրենց բնազդների դրևորում դժվար է ակնկալել:

5. Սեքս՝ կնոջ հետ (403 ձայն)

Սեքսապաթոլոգի ակնարկ. Պատանեկության տարիներին աղջիկների մոտ ավելի հաճախ են հանդիպում բիսեքսուալ հակումներ. դասարանի քեֆ, որտեղ աղջիկները միմյանց հետ են պահում՝ նորմա՞լ է, այո… իսկ եթե երկու տղա իրար հետ պարե՞ն՝ այնքան էլ չէ: Կամ մեկ այլ օրինակ. աղջիկը եկել է ընկերուհու տուն և մութն ընկել է, որոշում են գիշերել միմյանց հետ՝ նույն անկողնում, նորմա՞լ է… այո, ծնողներն անգամ հոնքով չեն անի: իսկ տղաների դեպքո՞ւմ… էլի մի տեսակ այն չէ:
Աղջիկների պարագայում հոմոէրոտիկ հարաբերությունները (երբ կա զգայական ինչ որ կոնտակտ, բայց չկա բուն սեքսը) ասես թույլատրելի լինեն, ուստի ավելի հասուն տարիքում կնոջ կողմից մեկ այլ կնոջ հետ սեռական հարաբերություններ ունենալու մասին ֆանտազիաները պարզապես պատանեկան տպավորությունների շարունակություն են: Տղամարդու հետ սեռական հարաբերություններ նա ունի կամ կարող է ունենալ, իսկ այ միասեռ սեքսը մնում է չիրագործված բան:
Սակայն պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ. մեկ բան է, երբ կինը ունենում է ֆանտազիաներ և լրիվ այլ բան, երբ այդ ֆանտազիաներից անցնում է գործնական քայլերի: Որպես կանոն, սա նորմալ երևույթ է, որը պարզապես խոսում է պատանեկությանը հատուկ հոմոէրոտիկ փորձի խլացող արձագանք ու թուլացում:

Կանացի հոգեբանության գիտակ. Խոսեմ ազնվորեն. հոյակապ ֆանտազիա է: Ասեմ ավելին, իմ և ոչ միայն իմ սիրելի ֆանտազիան է: Կանայք առհասարակ բավականին ժամանակ են տրամադրում միմյանց արտաքին տվյալներն ուսումնասիրելու հարցին. նկատել և քննարկել, թե ում մոտ ինչպիսինն են հետույքը, կոնքերը, ականջների բլթակները, շորը… սա լրիվ նորմալ է: Իմ դիտարկումներով, այս թեմայով գֆանտազիաներով տարվողները, կամ գործանականում դրանք իրացնողները որպես կանոն կանայք են, ովքեր դեռևս չեն կարողացել բնականոն ու հարմոնիկ հարաբերություններ հաստատել հակառակ սեռի հետ (դասընկերները հիմար են ու անպիտան, և միայն ընկերուհին է հասկանում, սիրում ու շոյում նրան), ակմ էլ արդեն մի քիչ հիասթափված կանայք (մոտ 35 տարեկանմ արդեն 10 տարի ամուսնական կյանքով ապրող և ամուսնության տարելիցին փոշեկուլ՝ որպես նվեր ստացած):

Նման դեպքերում սեռական հարաբերությունները մեկ այլ կնոջ հետ ընկալվում է որպես փոխադարձ ընկալման, քնքշանքի և սիրո բացարձակ դրսևորում, իսկ կիրառականում որպես կանոն այդպես էլ ստացվում է…

6. Սեքս՝ փակված աչքերով (377 ձայն)

Կանացի հոգեբանության գիտակ. Կանանց համար սեքսում ամենակարևորը սեփական զգացողությունների վրա կենտրոնացումն է, իսկ դա ցավոք միշտ չէ, որ ստացվում է և ամեն մեկի մոտ չէ, որ ստացվում է: Սարսափելի է անգամ հիշել, թե երբեմն ինչ հակասեքսուալ մտքեր են հղանում մեր գլուխներում սեքսից առաջ, փոխանակ մենք լրիվ տրվենք կրքին: Այդ մտքերը կարող են լինել առաստաղը վերանորոգելու հետ, կամ էլ զուգընկերոջ ոտքի կոտրված ու ծուռ կպած մատի մասին:
Ու եթե տղամարդկանց մոտ այլ թեմաների մասին մտորումները սեռկան հարաբերությունների ժամանակ երբեմն անգամ օգնում են, երկարաձգելով նրան էյակուլյացիայի պահը, ապա մեզ՝ կանանց, դրանք միայն խանգարում են: Ի դեպ, նաև հենց այս փաստի ենթագիտակցական ընկալումով է նաև բացատրվում այն, որ կանայք որպես կանոն նախապատվություն են տալիս մթության մեջ սեքս ունենալուն, այնպես որ բավ է դա վերագրել բացառապես ամաչկոտությանն ու ցելյուլիտի առկայությանը:

7. Լինել ստրկուհի ու ենթարկվել (355 ձայն)

Սեքսապաթոլոգի ակնարկ. Սա ըստ էության գերակա կամ ենթակա լինելու տենչանքի դրսևորումներից միայն մեկն է: Ցանկացած ողջամիտ կին հասկանում է, որ ցանացած առողջ տղամարդ գոնե հոգու խորքում ուզում է ոչ միայն վայելել իր ազատությունը, այլև կառավարել զուգընկերուհունը, սակայն էմանսիպացիան բերել է նրան, որ հաճախ տղամարդիկ ենթագիտակցական մակարդակում կնոջն ընկալում են որպես մրցակից ու միշտ չէ, որ պատրաստ են մրցելու և առանականություն դրսևորելու: Կնոջ մոտ ենթարկվելու ցանկությունը խոսում է ուժեղ տղամարդու մասին ունեցած երազանքի մասին և տալի է իրեն այդպիսին դրսևորելու հնարավորություն տղամարդուն:

Կանացի հոգեբանության գիտակ. Կանանք իրոք հոգնում են ղեկավարելուց ոչ անկողնային կանքում և եթե ցերեկը մենք պատրաստ ենք լինելու կոշտ, ոչ զիջող, իշխող, և այլն, իսկ գիշերը մենք ընդհակառակը՝ ուզում ենք ինքներս լինենք «բռնապետի» իշխանության ներքո: Ինչպես մի անգամ ասեց ընկերուհիներիցս մեկը, ով հաջողակ ֆինանսական վերլուծաբան է (և ով արդեն 15 տարի է իդեալական տղամարդու փնտրտուքների մեջ է). «Ուզում եմ գտնել այնպիսի տղամարդու, ով ինձանից ավելի տղամարդ կլինի»:
Չգիտես ինչու, ինձ թվում է, որ գենետիկ հիշողության հետ գլուխ դնել չի ստացվում…
ordinaricus.wordpress.com
slaq.am