1. Լավ ուկնդիր
Կինը պետք է խոսի, նրան խորհուրդներ են պետք, նրան ականջներ են պետք: Նա չի ցանկանում լսել, թե ինչ է պետք անել. առանց այդ էլ նա լավ գիտի: Նրան պարզապես անհրաժեշտ է մեկը, ով կարող է լսել նրան: Թվում է` ի՞նչ բարդ բան է այդպիսի մեկին գտնելը: Հավատացեք` բարդ է: Քանի որ բոլորը չէ, որ ցանկանում են լսել, մեծ մասն էլ պարզապես չի կարողանում դա անել: Ուստի եթե կյանքումդ նման մարդ ունես, գնահատիր նրան:
2. Տղամարդ-ընկեր
Եվ թող անգամ վստահ ես, որ տղամարդու և կնոջ միջև ընկերություն լինել չի կարող, և թող նա մի-փոքր սիրահարված է քեզ, բայց տղամարդ-ընկերը հիանալի բան է: Երբեմն, հոգնելով աղմկոտ ընկերուհիներից, այնքան հաճելի է նրա հետ մի բաժակ սուրճ ըմպել կամ էլ պարզապես գիշերային փողոցներով զբոսնել: Կամ էլ հարցնել այն, ինչ կարող է իմանալ միայն տղամարդը:
3. Պոտենցիալ սիրեկան
Կարող ես տարիներով չհանդիպել ոչ մեկի հետ, բայց կյանքումդ պետք է մեկը լինի, ում հետ պետք չէ դերասանություններ անել և աշխատել տպավորություն գործել: Անհրաժեշտ է պարզապես հավաքել նրա համարն ու ժամ ու տեղ պայմանավորվել: Եվ այո, նման տղամարդու հետ ժամանակն իսկապես անկրկնելի է անցնում:
4. Մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները
Նրա հետ կարող ես լինել այնպիսին, ինչպիսին իրականում կաս: Կարող ես չվախենալ թույլ երևալ: Նա ամենքից լավ է ճանաչում քեզ: Եթե նման մարդ ունես, երբեք քեզ միայնակ չես զգա: Բացի այդ` նրա շնորհիվ կարող ես քեզ միշտ կողքից նայել` գտնելու քեզ հուզող հարցերի պատասխանները:
5. Չմերժող տղամարդ
Ամենայն հավանականությամբ նա քո հանդեպ զգացմունքներ ունի, գուցե նաև շատ լուրջ: Դու ամաչում ես նրանից ինչ-որ բան խնդրել և զանգում ես նրան միայն խիստ անհրաժեշտությունից ելնելով, թեև գիտես, որ նա դրանից միայն ուրախանում է: Նա երբեք չի մերժում քեզ: Եթե պետք է` նա կգա քեզ մոտ մինչև աշխարհի ծայրը, որպեսզի տանի տուն և պառկեցնի անկողնում:
6. Հեղինակություն
Այս մարդու կարծիքը շատ կարևոր է քեզ համար: Գուցե դու վախենում ես նրա քննադատությունից կամ դժգոհությունից, իսկ նրա կողմից խրախուսանք ստանալն ինչ-որ ոչ ռեալ բան է: Դա կարող է լինել ցանկացած ոք` հայր, մայր, տնօրեն, խիստ ընկերուհի: Բայց հենց այդ մարդու շնորհիվ դու չես հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնցից անհնար է դուրս գալ:
7. Կյանքիդ սերը
Դու հաճախ մտածում ես նրա մասին: Եվ ամեն սիրավեպի վերջում դու հիշում ես նրան, զանգում, հանդիպում: Դուք բարդ ու խճճված պատմություն ունեք: Եվ թեև գիտես, որ նա քո ողջ կյանքի սերն է, դուք երբեք միասին չեք լինելու: Դա ողբերգականություն է ավելացնում, և դու քեզ վեպի հերոսուհի ես զգում: Ցանկացած կին էլ տառապանքի, ռոմանտիկայի և երազանքների առողջ չափաբաժնի կարիք ունի, որն էլ քեզ տալիս է կյանքիդ մեծագույն սերը:
blognews.am