«Այն գիտակցական պրոցես չէ: Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչպես ենք դա անում»,- ասում է կլինիկական հոգեբան Լիմդա Բլերը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Մյուս կողմից գիտակցելով՝ որքան քիչ է առաջին տպավորության համար հատկացված ժամանակը, մշտապես պատրաստ եղեք անցնել «7 վայրկյան տևողությամբ թեստը»:
Ժպտացեք: Սա լավագույն միջոցն է փոխըմբռնման հասնելու համար, և հիշեք, որ իրական, անկեղծ ժպիտը դեմքից կորում է ավելի դանդաղ, քան «կեղծը»:
Մինչ հանրության մեջ հայտնվելը համոզվեք, որ ձեր արտաքին տեսքն իդեալական է, շնչառությունը՝ թարմ:
Հետաքրքրվեք այլ մարդկանցով: Երբ մարդուն որևէ բան հետաքրքրում է, ապա բիբերը լայնանում են ու մարդը դառնում է ավելի գրավիչ:
Մի ներխուժեք այլ մարդկանց անձնական տարածք: Առաջին հանդիպման ժամանակ շատ մի մոտեցեք մարդկանց, մնացեք հեռավորության վրա, այն չպետք է ավելի քիչ լինի, քան պարզած ձեռքի հեռավորությունը:
Օգտագործեք բաց ժեստեր: Մի խաչեք ձեռքերն ու ոտքերը:
Մի նայեք մարդկանց մռայլ, խոժոռ հայացքով, այլապես կարող է տպավորություն ստեղծվել, որ դուք միշտ եք այդպիսին:
Հանդիպումից առաջ ազատեք աջ ձեռքը: Պայուսակը բռնեք ձախ ձեռքով, որպեսզի պատրաստ լինեք միանգամից ողջունել մարդուն: Ձեռքսեղմումը պետք է լինի հստակ: Այն ավելի կարևոր է, քան ձեր արտաքին տեսքը:
Խոսեք կամ շնչեք այն տեմպով, ինչպես անում է ձեր զրուցակիցը: Պարտադիր չէ կրկնել նրա ժեստերը:
aysor.am