Կրծքի մեծացման առաջին վիրահատությունը գրանցվել է 1895 թվականին, երբ ավստրիացի բժիշկ Վինցենց Չերնին կնոջ մեջքից վերցրած ճարպն է ներարկել կրծքի մեջ: Սիլիկոնե իմպլանտներին անցումը եղել է նախորդ դարի 50-60-ական թվականներին, իսկ մինչ այդ օգտագործվում էին փղոսկր, ապակե գնդիկներ, բուրդ, կաուչուկ և գուտապերկա:

Միջինում կնոջ կուրծքը կշռում է 1 կգ և պարունակում է օրգանիզմում եղած ճարպի 4-5%-ը:

Նորածինների 5%-ի մոտ ծննդյան առաջին երկու ամիսներին արտադրվում է կրծքի կաթ:

Միջինում կնոջ պտուկի երկարությունը հասնում է 1 սմ-ի գրգռված վիճակում:

2000 թվականին մահացած ֆրանսիացի երգչուհի և մոդել Լոլո Ֆերարին մահվանից առաջ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ամենածանր կուրծք ունեցող կին. նրա ամեն կուրծքը 2.8 կգ էր: Դրա համար Լոլոն 25 պլաստիկ վիրահատություն է տարել, ապա ստիպված է եղել հատուկ կրծքկալ կրել:

Օրական մեկ րոպե կրծքին նայելը կարող է երկարացնել տղամարդու կյանքը մինչև հինգ րոպե:

Տղամարդու սեռական օրգանի նման կնոջ կուրծքն էլ ուռչում է գրգռված ժամանակ:

Շամպայնի դասական բաժակն իր ձևով ու չափսով կրկնում է ֆրանսիացի թագուհի Մարիա Անտուանետայի կուրծքը:

blognews.am