Ռոզա անունով 98-ամյա իտալուհին շահել է երկարատև դատական գործն ու իտալական կառավարությունից Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած բռնաբարության համար դրամական փոխհատուցման իրավունք ստացել։
Ինչպես նշում է euromag.ru-ն, տարեց կինը 1944թ. իր նկատմամբ տեղի ունեցած խմբակային բռնաբարության վերաբերյալ դատական հայցը ներկայացրել է դեռևս 1992թ., երբ ինքը 75 տարեկան էր: Այժմ` 23 տարի անց, երկարատև դատական քաշքշուկներից ու բողոքարկումներից հետո նա փոխհատուցում կստանա 1944թ. մայիսին տեղի ունեցածի դիմաց։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ռոզան ֆիզիոլոգիական խնդիրներ է ձեռք բերել Ֆրանսիայի կողմից կռվող մարոկկացի զինվորների խմբակային բռնաբարության հետևանքով: Տհաճ միջադեպից հետո կինը մի քանի վիրահատություն է տարել:
Այժմ դատարանը հստակեցնում է փոխհատուցման ստույգ չափը։