Ինքը` Գուրգենը իր հարցազրույցներից մեկում նշել է, թե շատ է սիրում երգել եւ տեսահոլովակներ նկարել, անգամ 17 տարի վարել է «The Goorgen Show»-ն: «Ես 5 ալբոմ ունեմ, 30 տեսահոլովակ, բայց դրանցից ոչ մեկը նման հաջողություն չի ունեցել եւ բուռն արձագանքի չի արժանացել»:
«Shift it» երգը, ինչպես կոչվում է գովազդային հոլովակը, Գուրգենի հին երգերից մեկի վերափոխումն է: Իսկ գովազդի թողարկումից հետո նրա հեռախոսը չի լռում. «Ես չեմ հասցնում պատասխանել զանգերին»:
news.am