Այժմ բժիշկն ուղարկում է ինձ էնդոկրինոլոգի մոտ` նշանակելով լրացուցիչ վճարովի անալիզներ: Մինչդեռ ախտորոշում այդպես էլ չի կարողանում կատարել: Խորհուրդ տվեք՝ ինչ անել և ինչպես խուսափել ոչ անհրաժեշտ, թանկարժեք անալիզներից:
ՊԱՏԱՍԽԱՆ: Նախ և առաջ կուզեի նշել, որ էնդոմետրիոզը դաշտանային ցիկլի խանգարումներ չի առաջացնում, իսկ արտադրությունը նման դեպքերում, ընդհակառակը, ավելի առատ է ու շարունակական: Քանի որ պարզ չէ, թե ինչ հորմոնների անալիզներ ես հանձնել, և ինչ է նախորդել ցիկլի խանգարմանը (հիվանդություն, սթրես, դեղամիջոցների ընդունում), ապա հարկավոր է հասկանալ այդ երևույթի բուն պատճառները: Խնդիրները կարող էին առաջանալ ինչպես սեռական, այնպես էլ էնդոկրին գեղձերի աշխատանքի խանգարման արդյունքում: Նախնական ստուգման համար, կարծում եմ, անհրաժեշտ է ցիկլի 2-4-րդ օրերին հանձնել հետևյալ հորմոնների անալիզները` FSH, LH, էստրադիոլ, TSH, T4 (ազատ), պրոլակտին, տեստոստերոն, DHEA-S:
Նատալյա Բոլդիրևա, բ.գ.թ., բժիշկ-գինեկոլոգ-էնդոկրինոլոգ
cosmo.am