NEWS.am-ի տեղեկություններով` երիտասարդին տրվել է դատաբժշկի ուղեգիր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ի դեպ, մեր տեղեկություններով՝ երիտասարդը ոչ թե կորել էր, այլ պարզապես գնացել էր աղջիկների հետ ժամանակ անցկացնելու, եւ ծախսելով փողերը` վախեցել էր վերադառնալ, քանի որ կարծում էր, թե ծնողները կբարկանան:
Նշենք, որ լրատվամիջոցներում տարբեր տեղեկություններ էին շրջանառվում երիտասարդի կորելու մասին: «Ի դեպ, ըստ մեր հավաստի տվյալների, որեւէ լուրջ բան տեղի չի ունեցել, տղան պարզապես գնացել է աղջիկների հետ «լավ» ժամանակ անցկացնելու, եւ քանի որ բավական մեծ գումար է վատնել, իրեն վատ է զգացել ու չի ուզել տնեցիներին այդ մասին հաղորդել:
Տան մոտ հավաքված ընկերներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ամբողջ ճանապարհին Արմենը չի խոսել, շոկի մեջ է եղել. «Խոսքը կցկտուր էր, անհասկանալի, միայն իր մորն ու հորն էր ուզում»:
Մեր ունեցած աղբյուրների փոխանցմամբ՝ քանի որ բավական մեծ գումար էր ծախսել եւ հետո մտածել, թե ինչպես պետք է տանն ասի այդ մասին, դա էլ ավելի էր սթրեսի մեջ գցել տղային: Ի դեպ, ընտանիքի մյուս անդամները նույնպես դեռ չեն հասցրել նրա հետ խոսել:
Իսկ ահա, ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներն էլ փոխանցեցին, որ հաստատ Արմենը զվարճանքի համար չէր գնացել, որ նրան, ըստ էության, առեւանգել էին»,- գրել էր «Ժամանակը»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երիտասարդը դուրս է եկել տնից մայիսի 11-ի առավոտյան: «Վերջին անգամ նրան տեսել են Շրջանայինում՝ նույն օրը առավոտյան 10-ի սահմաններում»,-տարածվել էր սոցիալական ցանցերում:
Ոստիկանությունից հայտնել էին, որ եղբայրը դիմել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, ձեռնարկվում էին համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Մայիսի 14-ին նա հայտնաբերվել էր: