Հիմնականում նրանք լինում են արտաքինից ոչ այդքան գրավիչ, բարդույթներով տառապող, հոլիվուդյան ֆիլմերի ու փաբային մասսայի ազդեցության տակ մնացած աղջիկներ, ովքեր, այդպես էլ չկարողանալով գտնել հասարակության մեջ ինքնաարտահայտման իրենց ինդիվիդուալ ձևը, նախընտրում են հանդես գալ էմո-մետալիստ-գոթ դրոշակի տակ: Նրանց էլ ընդհանրացնում է իրենց լսած երաժշտությունը, որը մեծ մասը լսում են ստիպված՝ անկախ նրանից՝ հաճելի է, թե ոչ: Լսում են, որ անունները անգիր իմանան իրենց «կռուգներում» քննարկելու համար: Բայց ինչն է այստեղ ամենասարկազմային. ինչպես մենթալիտետային մնացած հարցերում էլ մեր մետալիստ հայուհիները ծնողներից ու հարազատներից թաքուն են «կռվում» մետալիստների բանակում: Երբ տուն են վերադառնում, ճանապարհին փոխում են իրենց սանրվածքը, մաքսիմալ կերպով դառնում են «ընտանիքի աղջիկ» և ժպտերես տուն մտնում:
Հովհաննես Եսայան facebook.com