Տղամարդիկ ծիծաղում են կանանց լոգիկայի վրա, և նույնիսկ հնարում անեկդոտներ, ծիծաղաշարժ պատմություններ՝ չմտածելով, որ կանանց լոգիկան շատ քիչ է ենթարկվում փոփոխության, այն նման է քամելեոնի:
Եթե տղամարդկանց լոգիկան օգնում է տղամարդկանց հաստատել իրենց դիրքը սոցիումում, նյութական ռեսուրսների ստացման համար, կանանց լոգիկան հնարավորություն է տալիս կանանց վերահսկել տղամարդկանց և արդյունավետ դուրս բերել նրանց հետաքրքրող թեմաները:
Կանանց մասին անեկդոտների մեծ մասը հորինում են տղամարդիկ: Հենց իրենք հանդիսանալով թեթևավոր խոսքերի հեղինակներ. «Մազերը երկար են- խելքը կարճ»:
«Եթե աստղը փայլում է, նշանակում է, որ դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է»,- ասել է Վլադիմիր Մայակովսկին:
Բնությունը չի ստեղծում անիմաստ իրեր: Այնպես, ինչպես դիմակավորված քամելեոնը կամ վարդի փշերը ստեղծված են թշնամիների համար, տղամարդկանց և կանանց լոգիկան ծառայում են ամբողջությամբ կոնկրետ նպատակների համար: Տղամարդկանց լոգիկան օգնում է տղամարդկանց վերապրել և հասնել իրենց առջև դրված նպատակներին: Կանանց լոգիկան նույնպես օգնում է իրենց վերապրել և հասնել իրենց նպատակներին: Տարբերությունը կանանց և տղամարդկանց լոգիկայի կայանում է նրանում, որ տղամարդիկ և կանայք, որպես կանոն, ունեն տարբեր նպատակներ , տարբեր կերպ են պայքարում իրենց հաջողության համար:
Կանանց լոգիկան առաջարկում է , որ տղամարդկանց ուշադրությունը գրավելու և իշխանության հասնելու համար, «կինը պետք է լինի առեղծցածային»:
Դարեր շարունակ, տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր սերնդի ներկայացուցիչներ կրկնում էր կնոջ առեղծվածային լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ չհասկանալով , թե ինչ է իրենից ներկայացնում առեղծվածային լինելը: Ոչ հաճախ, լինում է այնպիսի իրավիճակ, երբ կինը փորձում է «լինել առեղծվածային» և հայտնվում է ծիծաղելի իրավիճակում:
Ռեստորանում հարբած կինը անսպասելի շրջում է ափսեյով շիլան իր գլխին և ասում. «Ես այսօր այնքան առեղծվածային եմ»:
Իհարկե, չի կարելի այսպես գործել: Կինը պետք է ունենա այնպիսի առեղծված իր մեջ, որը կհետաքրքրի տղամարդուն, և նա ամեն կերպ կփորձի բացահայտել այդ առեղծվածը: Իսկ եթե այն չկա, ինչպես սև կատուին չենք կարող բռնել մութ սենյակում, երբ այնտեղ ոչինչ էլ իրականում չկա, չի կարելի հիմար իրավիճակում հայտնվել, գործելով սխալ եղանակով:
Երբեք մի մտածեք այդ մասին: Ընդհանրապես սիրելը, սիրված լինելը, ընկեր կամ ամուսին ունենալ, այդ բոլորը պլանավորված չեն կարող լինել: Իսկ եթե անգամ պլանավորեք, թե ինչպիսի անձնավորություն պետք է լինի Ձեր կողքին, ապա Ձեզ մեծ հիասթափություն է սպասում, քանի որ չի կարող լինել բոլոր Ձեր պլանավորած կետերին համապատասխան:
Դա զգացողություն է, որը հայտնվում է անսպասելի և առանց նախատրամադրվածության, և անգամ Դուք կարող եք անակնկալի գալ՝ չհասկանալով, թե ինչ է Ձեզ հետ կատարվում:
Իմ խորհուրդը , որ ապրեք ուրախ՝ չմտածելով և չպլանավորելով Ձեր զգացմունքները, որպեսզի նրա հայտնվելը միայն ուրախություն և երջանկություն պարգևի Ձեզ:
Մարիամ Նազարյան
LoveYou.am