Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ովքեր սպանված զինվորի հարազատների հետ են բանակցում։ Ոստիկանապետը նշեց, որ երեխայի դիակի հետ այսպես վարվելը «քրիստոնեաբար չէ, դին պետք է հողին հանձնենք»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանված զինծառայողի մտերիմների և հարազատների մոտ տեղի ունեցան ուշաթափության դեպքեր։
shamshyan.com