Տան մյուս հատվածում բնակվել է տանտիրոջ` Սամվել Գևորգյանի մայրը, ով տառապել է հոգեկան հիվանդությամբ ու բազմիցս վնասներ պատճառել Սուքիասյանին ու նրա ընտանիքի անդամներին: Մոր մահից հետո Գևորգյանը որոշել է քանդել սեփական տունն ու նորը կառուցել այնտեղ: Այդ մտադրությամբ նա դիմել է Սուքիասյանին` որպեսզի վերջինս ժամանակավորապես դուրս գա տնից` վերանորոգելու նպատակով: Սուքիասյանը համաձայնել է ու վերանորոգումից հետո Գևորգյանը հայտարարել է, որ մտադրություն չունի տուն հատկացնել Սուքիասյանի ընտանիքին: Երկարատև դատական պրոցեսներից ու վեճերից հետո, Գևորգյանը տրամադրել է տան մի հատվածը Սուքիասյանի ընտանիքին, սակայն ինքն ու իր ընտանիքի անդամները շարունակաբար ահաբեկել են Սուքիասյանին ու նրա երեխաներին` թույլ չտալով բնակվել իրենց տանը: Երբ Սուքիասյանը դիմում է ոստիկանություն ու հայտնում այս իրավիճակի մասին, Գևորգյանը ոստիկանությանը պատասխանում է, որ Սուքիասյանին ոչ ոք ոչինչ չի ասել ու չի արգելել բնակվել այդ տանը, սակայն տուն վերադառնալուց հետո, անհնարին դարձնում ապրելու պայմանները վերջինիս ընտանիքի համար: Այժմ, երբ Գևորգյանի ընտանիքի անդամները դուրս են բերել Սուքիասյանի տան ապրանքները նրան պատկանող տնից, Սուքիասյանը ստիպված հեռացել է օրենքով իրեն պատկանող բնակարանից ու ժամանակավորապես տուն վարձել` հույս ունենալով շահել դատական պրոցեսը: shamshyan.com