Այդ պատմությունը ծայր է առել շաբաթ առավոտյան, երբ 15min.lt-ի խմբագրություն են դիմել ուսանողներ, որոնք պատմել են, թե Վիլնյուսի Սպիտակ կամրջի մոտ իրենց են մոտեցել երկու ռուսախոս տղամարդիկ և գումար առաջարկել: 20 եվրոյի դիմաց նրանք առաջարկել են հնարավորինս շատ քվեարկել մասնակիցներից մեկի օգտին:

Տղամարդիկ խոստացել են համաձայնողներին ապահովել SIM քարտերով: Ուսանողները ենթադրել են, որ խոսքը ռուս մասնակցի մասին է, սակայն, ինչպես ավելի ուշ պարզել են թաքնված տեսախցիկներով լրագրողները, խոսքը ադրբեջանցի մասնակցի մասին է եղել:

Տղամարդիկ առանց ուշանալու ներկայացել են տեղի սրճարաններից մեկը: Մոտ 10 րոպե տևած զրույցի ընթացքում նրանք հասցրել են բացատրել ողջ սխեման:

Տղամարդը, որը ներկայացել է Սերգեյ անունով, պատմել է, որ իրենց հանձնարարությունն է հնարվորինս շատ խմբեր կազմելը: Խմբերը պետք է լինեին քաղաքի տարբեր հատվածներում, որպեսզի օպերատորների մոտ կասկածներ չառաջանային առ այն, որ խոսքը մեկ կետից նույն մասնակցի օգտին զանգվածային քվեարկության մասին է: Նրանք խոստովանել են, որ արդեն 8-10 խումբ են կազմել: Խմբի պատասխանատուները պետք է հսկեին ձայների թվաքանակն ու վճարեին խմբի անդամներին քվեարկության համար:

Տղամարդն առանց ամոթի պատմել է, որ հօգուտ Ադրբեջանի այդպես են աշխատում 15 երկրներում:

Հիշեցնենք, որ Լիտվան Ադրբեջանին մրցույթում տվել է 12 բալ:

1 in.am