Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը նշված վայրն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Վարորդը փախուստի չի դիմել: Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը 77-ամյա Կիկուշ Կարոյանն էր, ով աշխատում էր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի «Կանաչապատում» ՍՊԸ-ում: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը: Տեղում է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Մեկ ժամից ավելի է՝ դիակ տեղափոխող բրիգադը չի բարեհաճում վրաերթի վայր և ոստիկանության քննչական խումբն ու փորձագետը ավարտել են իրենց աշխատանքները և սա առաջին դեպքը չի, որ նման դեպքերում նշված բրիգադը ուշանում է, սակայն Առողջապահության նախարարն ու պատկան մարմինների ներկայացուցիչներն ասես «ուղտի ականջում քնած լինեն», իսկ երբ նման դեպքերում հայտնվում են պետական պաշտոնյաների, չինովնիկների բարեկամներ, ապա հաշված րոպեներում նշված բրիգադը հայտնվում է տեղում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմում են, որ իրենք ճանաչում են վրաերթի հետևանքով մահացած կնոջը, ով մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել և այս դեպքում էլ հավանաբար նա վազելով իրեն նետել է բեռնատարի անիվների տակ, սակայն դրա վերջնական պատասխանը կպարզի քննության ընթացքում: shamshyan.com