Այսպես, մեջքի վրա և ձեռքերը տարածած դիրքով քնելը կարող է խռմփոցի պատճառ դառնալ: Մեջքի վրա և ձեռքերը վեր «նետված» քնելը կարող է ինչպես խռմփոցի, այնպես էլ այրոցների պատճառ դառնալ: Բացի այդ, նման կերպ ձեռքերը ճնշում են գործադրում ուսերի նյարդային վերջույթների վրա և ցավ առաջացնում:

Որովայնի վրա քնելը կարող է ողնաշարի հետ խնդիրների պատճառ դառնալ:

Էմբրիոնի դիրքով քնելը կարող է սահմանափակել խորը շնչառությունը:

Մի կողքի վրա քնելը կարող է մաշկի ծերացման պատճառ դառնալ: Աջ ուսին, այսպես ասած, «հենված» քնելը ճնշում է գործադրում լյարդի, թոքերի, որովայնի վրա և այրոց առաջացնում: Իսկ հղիության դեպքում ապագա մայրիկներին բժիշկները խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա, քանի որ նման կերպ կարող է կարգավորվել արյան շրջանառությունը, ինչն էլ նպաստում է պտղի՝ թթվածնով հագենալուն:
1in.am