Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ. Ասատրյանը կասկածվում է Երևան քաղաքում մի քանի բնակարաններից կենցաղային իրեր, դրամներ և այլ ապրանքներ գողանալու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա բնակարաններ է այցելել հիմնականում անձրևոտ օրերին կնոջ՝ 20-ամյա Գայանե Պապիկյանի և 6-ամսական երեխայի հետ, և երբ հյուրընկալել են նրանց, նրանք ասել են, թե «թրջվել ենք, չորանանք» ու մարդիկ ընդառաջելով՝ հյուրընկալել են։ Նրանց թիրախը հիմնականում եղել են այն բնակարանները, որտեղ ճշտել են, որ այդ պահին տանը 1 հոգի է, և երբ տանտերերը սուրճ կամ թեյ են հյուրասիրել, նրանք կատարել են գողություններ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, և արդեն ամուսինների կողմից գողացված որոշ ապրանքներ հայտնաբերվել են։ Ոստիկանությունը ունի լուրջ կասկածներ, որ ամուսինները նմանատիպ հանցագործություններ հնարավոր է՝ էլի կատարած լինեն։
shamshyan.com
Երևանում ամուսինը գողությունը կատարում էր կնոջ և 6 ամսական երեխայի հետ
Comments are closed.