Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 30-ամյա Վահան Ստեփանյանը տեղում մահացել, է իսկ ուղևորներ, նույն փողոցի բնակիչներ, Յուրի Լուկինը և 29-ամյա Ալեքսանդր Սուդրովիչինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի hիվանդանոց: Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկրար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության Սևանի թիվ 33 հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատար Սարիբեկ Բաղդասարյանի գլխավորութամբ, ավտոմեքենայից դուրս են բերում մահացածի դին: Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորւթյամբ: Տեղում են նաև Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի, Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Դավիթ Շահբազյանը, ով փաստի առթիվ արդեն հարուցել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 242 հոդվածի 2-ր դ մասի հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
shamshyan.com
Ողբերգական ավտովթար.կա 1 զոհ, 2 վիրավոր
Comments are closed.