Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Prado-ի վարորդը տեղափոխվել է «Արմեինա» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Prado-ին, Prado-ն էլ իր հերթին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին և հայնտվել մայթին։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավում է Ոտիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորատային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Աշոտ Ասատուրյանը։ Ոստիկանությունը այս պահին պարզում է վարորդների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով, մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։
shamshyan.com