Խոյ
Մի՛ կատարեք չմտածված քայլեր օրվա առաջին կեսին: Այս ժամանակամիջոցում հեշտությամբ կարող եք հիմարություններ թույլ տալ, որոնց պատճառով հետո զղջալու եք: Սրվում են ոչ վաղ անցյալի հակասությունները, հարաբերությունները, որոնք դեռ երեկ հեշտությամբ հնարավոր էր հարթել, նորից փչանում են: Մրցակցային պայքարը ձեռք է բերում կոշտ բնույթ, ինչը ոչ բոլորին է դուր գալիս:
Ստիպված եք ջանք թափել, որպեսզի մտերիմների հետ լեզու գտնեք: Սա երկարատև բացատրությունների, հարաբերությունների պարզման օր է: Առկա է սեփական հասցեին վատ բաներ լսելու հավանականություն: Ուրախացնում է միայն մեկ բան.բացասակայն միտումների ազդեցությունը աստիճանաբար մարում է:
Ցուլ
Դու շատ անհամբեր եք, իսկ ամենալավը, ինչ կարելի է անել այսօր, դա ստվերում մնալն է ու հարմար պահի սպասելը: Բայց դա ձեզ ձեռք չի տալիս: Ուզում եք գործել, անգամ եթե հասկանում եք, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Հարմար օր է ոչ բարդ պլանների իրագործման, գաղափարների կյանքի կոչման համար, որոնք ունեն պրակտիկ նշանակություն: Բայց նախքան նորին ձեռնամուխ լինելը համոզվեք, որ ավարտել եք նախկինում սկսածը, իրականացրել եք բոլոր խոստումները, որոնք տվել եք ձեր գործընկերներին, ընկերներին, հարազատներին: Հարմար օր է ավագ բարեկամների հետ շփվելու համար:
Երկվորյակ
Սկսեք օրը ֆինանսական իրադրության վերլուծությամբ: Հնարավոր է, որ այն նույնքան բարենպսատ չէ, որքան ցանկալի է, դրա համար էլ որոշ քայլերից ու հաճույքներից ստիպված եք հրաժարվել: Դրամական մուտքերի վրա հույսներդ մի՛ դրեք: Ցանկալի չէ պարտքով գումար տալ կամ խոշոր գործարքներ կնքել:
Հարաբերությունները, ինչպես գործնական, այնպես էլ անձնական, զարգանում են ներդաշնակ կերպով: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու եք գտնում մարդկանց հետ: Դուք ունեք այն մարդուն վերադարձնելու հնարավորություն, որի նկատմամբ երբևիցե հզոր զգացմունքներ եք ունեցել: Ցանկալի չեն երկարատև պարտավորվածությունները: Դրանք կյանքի կոչելը ավելի դժվար է, քան ձեզ թվում է:
Խեցգետին
Չնայած որ օրը զուրկ չէ դժվարություններից, այն այնքան էլ անհաջող չէ: Ճիշտ գնահատելով կատարվածը՝ դուք խուճապի չեք մատնվում, երբ որևէ բան այնպես չի գնում, դուք չեք կորցնում հոգեկան հավասարակշռությունը մանր անհաջողություններից ու ձեզ պահում եք գերբանական էակի պես, իսկ շրջապատողներին մնում է հետևել ձեր օրինակին:
Մտերիմները ականջ են դնում ձեր խորհուրդներին: Ճիշտ էլ անում են: Դու ասում եք բացառապես ճիշտ բաներ: Խեցգետինները առանց դժվարության գրավում են հակառակ սեռի ուշադրությունը, լսում են գովաբանություններ, երբեմն էլ՝ սիրային խոստովանություններ:
Առյուծ
Այսօր ձեր գլխին թափած գործերը ավարտին հասցնելը այնքան էլ հեշտ չէ: Մի հրաժարվեք օգնության առաջարկից, եթե չեք ցանկանում ամբողջ օրը տքնել: Լավ է կառուցել ու քննարկել ապագայի պլաններ: Կարող է հաջողվել մարտավարությունը, որին կարող եք հետագայում հավատարիմ լինել:
Դուք գտնում եք ձեր չկամեցողներին զինաթափելու մեթոդներ, դրա համար էլ կարող եք չանհանգստանալ, որ նրանք կարող են ձեզ վնասել: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, բացառված չէ հանդիպում մարդու հետ, ումով երբևէ հիացել եք: Հարմար օր է սպորտային պարապմունքների համար:
Կույս
Օրը հնարավորություն է տալիս իրականացնել վաղեմի մտահղացումներ: Ձեզ անհրաժեշտ է գործողությունների ազատություն և դուք այն ստանում եք, բայց դա չի նշանակում, որ դժվար պահին ոչ ոք ձեզ օգնության չի հասնի: Վառ արտահայտվում են լիդերական հատկանիշնեը, նշանի ներկայացուցիչները առանց դժվարության գրավում են իրենց գաղափարներով թե՛ նոր, թե՛ վաղեմի ծանոթներին: Կազմակերպական հարցերով կույսերը զբաղվում են անթերի կերպով:
Օրը կարելի է օգտագործել գործարքների կնքման համար, գործնական ինտուիցիան բավականին սուր է: Առավել բարդ են անձնական հարաբերությունների հարցերը, որտեղ ձեզ ոչ միշտէ հաջողվում ճիշտ պատկերացում կազմել իրավիճակի, այլոց արարքների իրական շարժառիթների մասին:
Կշեռք
Անհաջող օր է, դուք գրգռված եք ու անհամբեր, հաճախ թույլ եք տալիս արտահայտություններ, որոնք կարող են կոնֆլիկտների պատճառ հանդիսանալ: Միայնակ աշխատելը ձեզ համար ձանձրալի է, իսկ պայմանավորվել համագործակցության մասին չի հաջողվում: Ընդհանուր առմամբ, անիմաստ օր է: Ցանկալի չեն շփումները ղեկավարության հետ, մի այցելեք պետական կառույցներ:
Շատ ժամանակ եք ծախսում հարցերի քննարկման վրա, որոնք շրջապատողներին համար կարևոր են, իսկ ձեզ համար՝ ոչ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ֆինանսական կորուստներ, գնումներ, որոնց պատճառով դուք կզղջաք:
Կարիճ
Փորձեք օրվա սկիզբը օգտագործել արդյունավետորեն: Սա բարենպաստ ժամանակահատված է, որից կարելի վերցնել առավելագույն օգուտ: Գաղափարները, որոնք այցելում են այդ պահին, բարենպաստ են ու կարող են օգտագործվել ապագայում: Հնարավոր են գործնական սպասելի առաջարկներ, որոնց պետք է համաձայնել: Դա հնարավորություն կտա բարձրանալ մասնագիտական աստիճանով:
Երկրորդ կեսը կանցնի ոչ բարենպաստ միտումների ազդեցությամբ, որոք կբերեն լարում ու հոգս: Ոչ մի կարևոր բան մի՛ ձեռնարկեք, կարևոր որոշումներ մի՛ ընդունեք: Սխալների ու մոլորության մեջ ընկնելու հավանականությունը բարձր է:
Աղեղնավոր
Չնայած օրը որևէ նշանակալից իրադարձության հետ կապված չէ, ձեր տրամադրությունը բարձր է: Մանր դժվարությունները աշխատանքում ու տանը ձեզ չեն տխրեցնում: Դուք հասցնում եք լուծել ոչ միայն սեփական խնդիրները, այլև՝ օգնել շրջապատողներին:
Օրվա ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք կարող եք թույլ տալ զգալի ծախսեր ու խոշոր ձեռքբերումներ: Հնարավորություն մի՛ կորցրեք մասնակցելու երեկույթներին, դուք կարող եք հետաքրքիր ծանոթություններ հաստատել, լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, որոնք կարող են ձեզ օգտակար լինել:
Այծեղջյուր
Օրը հարմար է ցանկացած բանակցությունների համար: Գործնական հանդիպումներում դուք բարձունքի վրա կլինեք, հեշտությամբ կսիրաշահեք պոտենցիալ գործընկերներին, կտարհամոզեք հակառակորդներին, եթե առկա է դրա անհրաժեշտությունը: Այսօր կնքված գործարքները զգալի եկամուտ կապահովեն: Նշանի շատ ներկայացուցիչներ մտածում են աշխատանքը փոխելու մասին ու կստանան համապատասխան առաջարկներ:
Անձնական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում, դուք բարեհամբույր եք այն մարդկանց հետ, որոնք ձեզ հաճելի են: Կարելի է ճանապարհորդել ընտանիքի անդամների հետ:
Ջրհոս
Դրական միտումների ազդեցությունը բավականին բարձր է, բայց ձեր տրամադրությունը ցածր է, դրա համար էլ օրը այնքան էլ բարեհաջող չի ընթանում: Դուք կասկածամիտ եք, վախենում եք թակարդն ընկնել ու սպասում եք ջղայնության առիթի. այս ամենը խանգարում է կենտրոնանալ ձեր գործի վրա: Հասկանալի է, որ սխալներից խուսափելը անհնարին է:
Դուք հնարավորություն կստանաք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, լավ տպավորություն թողնել նրանց վրա, ամրապնդել գործնական դիրքերը: Կարելի է մտածել դիրքի բարձրացման մասին, բայց պատրաստ եղեք, որ նոր պաշտոնի ստացումը իր հետ կբերի ծախսերի անհապաղ մեծացում:
Ձկներ
Օրը բարեհաջող է ընթանում այն պատճառով, որ դուք չեք հրաժարվում ընկերների ու համախոհների օգնության առաջարկից: Արդյունքում դուք ոչինչ ինքնուրույն չեք անում. բավարար է տալ միայն անհրաժեշտ ցուցումները: Օրը հարմար է կարևոր հարցերի քննման համար. վեճերում ծնվում է ճշմարտությունը:
Բարենպաստ օր է ուսման, ներկայացուցչական գործունեության համար, ինչպես նաև սովորողների ու նրանց ուսուցիչների հետ կապեր հաստատելու համար: Կարևոր փաստաթղթերը լավ է ստորագրել օրվա երկրորդ կեսին:
emadia.am