1. – Դե խոստովանիր, – սեքսից հետո ասում է ամուսինն իր կնոջը – այս անգամ կրկի՞ն ձև էիր թափում:
– Ո’չ, այս անգամ ես իսկապես քնած էի:
2. Ամուսինը պառկած է բազմոցին և թերթ է կարդում: Խոհանոցից գալիս է կինն ու ասում.
– Տանը մթերք չկա, մի հատ խանութ գնա:
– Դա տղամարդու գործ չի’, – պատասխանում է ամուսինը:
– Դե, ուրեմն, հանվիր ու գնա ննջասենյակ:
– Այ քեզ բան, կատակ էլ չի կարելի անել, ասա, ո՞ր խանութը գնամ:
3. Տղամարդը սեքսապաթոլոգի մոտ: Բժիշկը հարցնում է.
– Դե, և ի՞նչ սեռական այլասերվածությամբ եք տառապում:
– Ինչ եք ասում, բժիշկ ջան, ես այն վայելում եմ:
4. Հանդիպում են երկու ընկերուհիներ: Մեկն ասում է մյուսին.
– Իմ ամուսինը մի գիշերվա մեջ նույնիսկ 6 անգամ է կարող…
Մեկ շաբաթ անց, հանդիպում են նրանց ամուսինները.
– Լսիր, ինչպե՞ս է քո մոտ մեկ գիշերվա մեջ 6 անգամ ստացվում: Կինս ինձ տանջամահ արեց…
– Բանի տեղ մի դիր, ընկեր ջան, ինքն ընդամենը գնալ-գալերն ա հաշվում:
5. Տղան աղջկա հետ անկողնում պառկած, ամուսնական առաջին գիշեր. նորաթուխ ամուսինը հարցնում է.
– Սիրելիս, ինձանից առաջ դու տղամարդ ունեցե՞լ ես:
– Ոչ, սիրելիս:
– Իսկ ես ունեցել եմ…