Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հենց ոստիկանապետ Տիգրան Գալստյանի աշխատասենյակում ոստիկանները բախվել են գեներալներից մեկի «տղաների» հետ: Սակայն Վարդենիսի ոստիկանապետը թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե իրականում նման բան չի եղել, «ուղղակի Էջմիածին քաղաքից երկու տղա հյուր են եկել Վարդենիս, ու նրանց ավտոմեքենային գիշերը փողոցում հարվածել են»: Դրանից վիճաբանություն է սկսվել:
«Մենք շատ արագ ինֆորմացիա ենք ստացել, կանխել ենք այդ վիճաբանությունը, ու նրանք բոլորը ոստիկանության բաժին են բերման ենթարկվել: Ինչ պետք է արվեր, արվել է օրենքի շրջանակներում, այնուհետև ստորագրությամբ նրանք բաց են թողնվել: Իսկ այժմ քննություն է կատարվում»,- «Ժողովուրդ»-ին վստահեցրել է ոստիկանապետը: Սակայն քաղաքում լուրեր են շրջում, որ ոստիկանները ծեծի են ենթարկվել:
1in.am